Հովհ. Թումանյանի թանգարանը «ԶԱՐԴ» մշակութային ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկել է հայկական ասեղնագործության ուսուցման խմբակը, որտեղ ուսանողները, աշակերտներն ու տնային տնտեսուհիները, տարբեր մասնագիտությամբ հայուհիներ հնարավորություն ունեն լավագույն վարպետների օգնությամբ բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։ Դասընթացն անցկացվում է Հովհ. Թումանյանի թանգարանում: Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010560021 հեռախոսահամարով։