Բուլղարիայի մշակույթի նախարարությունը, Գաբրովոյի քաղաքապետարանը և Տարածաշրջանային ազգագրական թանգարանը /ETAR/ 2023 թ. սեպտեմբերի 1-3-ը կազմակերպում են «Ավանդական արհեստների 18-րդ միջազգային ցուցահանդեսը», որն անցկացվելու է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո։
Ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է պահպանել և հանրահռչակել ավանդական արհեստներն ու դրանց դերը ժամանակակից կյանքում: Ծրագիրը ներառում է ավանդական արհեստների ցուցահանդես-վաճառք, արհեստավորների մրցույթ, գիտական ֆորում՝ «Ավանդական արհեստներ. ժամանակակից արտացոլումներ» խորագրով, ցուցահանդեսներ և ֆոլկլորային ծրագիր։ Միջոցառմանը կարող են մասնակցել արհեստագործներ, արհեստագործության ոլորտի հետազոտողներ և թանգարանների մասնագետներ:
Կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության և սննդի ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը՝ մասնակիցները։
Նախորդ տարիներին անցկացված ցուցահանդեսների վերաբերյալ մանրամասները հասանելի են http://fair.etar.bg/en կայքում։ Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար պետք է կապ հաստատել ծրագրի պատասխանատուի հետ /Տարածաշրջանային ազգագրական թանգարան ETAR, Վեսելինա Կանչևա, հեռ.՝ +359 88 356 9072, էլ. հասցե` [email protected]/։
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. փետրվարի 27-ն է։ Հայտերի հաստատման դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (Նաիրա Կիլիչյան, հեռ.՝ 010-599629):
Add a Comment