2013 թ.-ից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ավանդաբար կազմակերպվում է «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնը նշում է իր տասնամյա հոբելյանը։ Հնարավորություն մեկ օրում մեկ տեղում հաղորդակցվելու Հայաստանի բոլոր մարզերի արհեստ – արվեստների բացառիկ ցուցանմուշների հետ՝ գորգարվեստ, ասեղնագործություն, դարբնագործություն, կերպարվեստ, տիկնիկագործություն, ազգային զարդարանքներ, ազգային տարազներ և այլն։
✔ Վարպետության դասեր ոսկեձեռիկ անվանի վարպետների խորհրդատվությամբ, ✔ Համեղ ավանդական խոհանոցի հյուրասիրություններ, ✔ Երգի և պարի խմբերը կապահովեն միջոցառման բարձր տրամադրությունը։
Այս տարին հատկանշական է՝ հոբելյանական փառատոնին նաև կմասնակցեն ՀՀ տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների պատվիրակություններ։ Նրանք ևս կներկայացնեն արվեստների ցուցանմուշներ, ազգային խոհանոց, երգ, պար, բեմականացումներ և այլն։