ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում բացվեց «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրությունը, որի նպատակն է Ալեքսանդրապոլը` այժմյան Գյումրին, ներկայացնել որպես Հայաստանի ինքնատիպ կոլորիտ ունեցող եզակի քաղաք, պատկերացում տալ Ալեքսանդրապոլի խոհանոցային մշակույթի մասին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ճանաչելու ու ըստ արժանվույն գնահատելու դրանք: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 20-ը: