«Թեք տեղը», «Գյոթե» երևանյան գրասենյակի հետ համատեղ, հրավիրում են Կոնդի փառատոնին, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 10,17,24-ին՝ Կոնդ թաղամասի տարբեր հատվածներում։
Կոնդը Երևանի ամենահին բնակեցված բլուրներից մեկն է եղել։ Նույնիսկ ենթադրվում է, որ բավականին վաղ ժամանակվանից ամրոցային բլուր է եղել։ Ամեն դեպքում, ներկայիս Կոնդը, ինչպիսին գիտենք, 17-18–րդ դարերից մեզ է հասել անփոփոխ կառուցվածքով։
Այս եռօրյա փառատոնի ընթացքում փորձելու են ներկայացնել ձեզ Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Ըստ օրերի փորձելու են ձեզ ներկայացնել դրվագներ անցյալից, ներկայից և խոսել նրա ապագայի մասին։
Ստորև՝ փառատոնի ծրագիրը.
Օր առաջին` 10.09, սկիզբը՝ 18:30, վայրը՝ Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Կոնդի փողոցում ձեզ կդիմավորեն «Նաիրիան» անսամբլը, այնուհետև կլինեն ազգագրական պարեր «Վան» խմբի կատարմամբ, որին կկարողանաք մասնակցել նաև դուք։ Իսկ եթե շարունակեք քայլել Կոնդի փողոցով և մտնել բակերը՝ կտեսնեք «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացումը, կունկնդրեք CNS LAB-ի կողմից հավաքագրված Կոնդի բանավոր պատմությունները, քիչ այն կողմ կտեսնեք Երևանի պատմության թանգարանի կողմից տրամադրված հին Կոնդից լուսանկարներ, դիտել մի շարք ֆիլմեր նկարված Կոնդում՝ ներկայացված Վիգեն Գալստյանի կողմից, ևս մեկ աշխատանոցի մասնակցել հացի ծեսի և կարպետագործության մասին «Կէան» խմբի կողմից, ինչպես նաև կհանդիպեք քամանչիստ պարոն Լևոնին և ակորդեոնիստ պարոն Վլադիկին։
Օր երկրորդ․ 17.09, Սկիզբը՝ 18:30, վայրը՝ Աբբաս-Ղուլու խանի մզկիթ
Կոնդի Լեո փողոցի կողմից անցումն անցնելուց հետո ձեզ կդիմավորեն Նարե Գրիգորյանի Կոնդի բնակիչներից հավաքագրած երազներից դրվագներ, սոցիոլոգ Շուշան Աբրահամյանի պատրաստած նյութերի հետ կծանոթանաք։ Տարբեր տեղերում կտեսնեք փակցված մակետներ, որտեղ նկարագրված է՝ ինչպես կուզեին տեսնել իրենց տները կոնդեցիները, սա կլինի Բուիյոն (Վրաստան) խմբի կողմից, կտեսնեք նաև այն նախագծերը, որ տարիներ շարունակ ներկայացվել են Կոնդի վերակառուցման համար «Ուրբանլաբի» կողմից, «Հետք» մեդիագործարանի կողմից կներկայացվեն կոնդեցիների այսօրվա խնդիրները, կմասնակցեք գրաֆիտի և ստենսիլ արտի աշխատանոցի «Gängeviertel» (Գերմանիա) արվեստագետների խմբի կողմից, հետո կարող եք լուսանկարվել Ֆիլոֆոտոգրաֆի ատելիեում, կդիտեք «Նադեր, կենդանի արվեստ» պարային կատարումը՝ տեղացի մասնակիցների կատարմամբ, կունկնդրեք «Նինո՛ս մյուզիք»-ի կիթառահարների խմբի, «Աշխատավոր մարդիկ» և «Տիեզերք բենդի» կատարումները։
Օր երրորդ․ 24.09, սկիզբը՝ 17:00, Շ․ Ռուսթավելու դպրոց
Այդ օրը կսկսվի «Ուրբանլաբի» կողմից պլենար քննարկմամբ՝ «Ինքնաբուխ ուրբան զրույց» անվանումով։ Այնուհետև ելույթ կունենա «Նարեկացի միության» ժող.գործիքների անսամբլը, որին կհաջորդի «Մեր երգերը և մենք» և «Խազեր» երգչախմբի կատարումը, այնուհետև դիջեյ Ջեյկըբ Երևանի վինիլները կունկընդրենք։ Զուգահեռ կարող եք մասնակցել Սյուզան Մոննոյի (Ֆրանսիա) աշխատանոցին՝ աղյուսների պատրաստման մասին, մանկապարտեզի բակում կարող եք դիտել «Քոքոլաբ»-ի պարային ելույթը, այնուհետև «Լուսափթթիկ» խմբի տիկնիկների ներկայացումը, իսկ ամենավերջում Մարիամի հետ տարբեր բակային խաղեր կարող եք խաղալ։ Նաև կարող եք ծանոթանալ «Գարեգին ստուդիայի» նկարիչների գործերին, ովքեր այսօր իրենց արվեստանոցն ունեն Կոնդում։
Երբ այցելեք, ուշադիր եղեք QR քոդերին, նրանց միջոցով դուք կկարողանաք ավելին իմանալ Կոնդի անցյալի, նրա ճարտարապետություն, պատմության մասին։
Եվ ամենակարևորը այդ օրերին կբացվեն Կոնդի բակերը և դուք կկարողանաք մտնել այնտեղ, որտեղ կոնդեցիները կպատրաստեն տարատեսակ սնունդ ու խմիչքներ Ձեզ համար։
Սույն ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել «Գյոթե կենտրոնի» և «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի» համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն է նաև Երևանի քաղաքապետարանը։