Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են: Վերջիններս կբացահայտեն Կուտինայի հախճապակու արվեստի պարզ ոճը, կախարդական գույներն ու կերպարները, խաղի միջոցով կծանոթանան դարավոր այս արվեստի նմուշներին, ապա ստեղծագործելով կհայտնվեն վարպետների զարդանախշերի ու արձանագրությունների աշխարհում:
Դարերի ընթացքում հայ վարպետները գունագեղ նախշերով և կերպարներով զարդարել են զանազան իրեր, այդ թվում` սափորներ, բաժակներ, ափսեներ, սրվակներ, սալիկներ, կախազարդեր և այլն:
Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր ստեղծում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է՝ լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը:
Մուտքն ազատ է:
Ազդագիրը ներբեռնել այստեղ: