Սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 16:00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի հանդիպում-քննարկում «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր ղեկավար, «Ինստիգեյթ» ինժեներական ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն Կորյուն Դավթյանի հետ: Քննարկման շրջանակում Կորյուն Դավթյանը կխոսի ժողովրդական արվեստի մոնետիզացիայի և զարգացման մասին, կներկայացնի ժողովրդական արվեստի ժառանգության իրացվելիության խնդիրները, կանցկացնի քննարկում ոլորտի պահանջարկի, որակի վերահսկողության և այլ հարցերի շուրջ: Մուտքն ազատ է: Հասցե՝ Աբովյան 64: