
Նամականիշեր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների մասին
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» թեմային նվիրված 2 նամականիշերը շրջանառության մեջ են դրվել 2014 թ. դեկտեմբերի 12-ին, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 50.000 հատ: Մեկ նամականիշի վրա պատկերված է Մաստարայի խաչքարը (XIII դ.), իսկ մյուս նանականիշը պատկերում է Ուրծի Ամենափրկիչ խաչքարը (1279թ.):
2017 թ. դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվել «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Լավաշ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: Այն ունի 1100 դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայկական ազգային հացը՝ լավաշը, իսկ գեղաթերթիկը ներկայացնում է լավաշի պատրաստման ընթացքը:

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 հատ