ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Գույքագրման և Ցանկերի Մասին

karavarutyan-ej

Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացը մեկնարկել է 2008 թվականին:
2009 թվականին ՀՀ մշակույթի նախարարին կից ստեղծվել է ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդ, որը համագործակցելով ոլորտի գիտական, կրթական կազմակերպությունների հետ՝ մշակել է և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման համար համապատասխան չափորոշիչներ։
Գույքագրման արդյունքում ստեղծվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ոչ նյութական մշակութային ժառանգության 3 պետական ցանկեր, որոնք ենթակա են պարբերական համալրման: Ցանկերը կազմված են ըստ տարրի կենսունակ լինելու, անհապաղ պաշտպանության կարիք ունենալու և մշակութային տարածքների գույքագրման սկզբունքի:
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի համալրումն իրականացվում է ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի  3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշմամբ: Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պետական ցանկերում ներառված տեղեկատվությունը թարմացնելու, փոփոխություններ կատարելու, նոր տարրերով համալրելու անհրաժեշտությամբ թելադրված՝ գույքագրումն իրականացվում է երթուղային պարբերական դիտանցումների միջոցով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա զարգացումներով պայմանավորված՝ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ նյութերի տարածումն իրականացվում է տեղեկատու էլեկտրոնային շտեմարանների և կայքէջերի միջոցով և ոչ նյութական մշակութային արժեքների հաշվառումը՝ էլեկտրոնային գրանցմամբ:
Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը:

Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման

Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման

Comments are closed.