Պարերի ամսական միջոցառումների գեղեցիկ ավանդույթը սկիզբ է դրվել շուրջ 20 տարի առաջ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից: Նախաձեռնությունը տարիներ շարունակ և առ այսօր, ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը բոլորին ուս ուսի է շարում արդեն Հայաստանի տարբեր հրապարակներում և սրահներում: ՊԱՐԱՏՈՆԸ նպատակ ունի միանալու ազգային պարերի մշակույթի տարածման արդեն իսկ ձևավորված ավանդույթին՝ դարձնելով այն համահայկական պարատոն: Այսպիսով ՊԱՐԱՏՈՆԸ տարիներ շարունակ իրականացվող միջոցառմանը միանալու յուրատեսակ կոչ է Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներին։ Հուլիսի 28-ին, ժամը 18:00-ին ՊԱՐԱՏՈՆ կանցկացվի միաժամանակ հետևյալ վայրերում. • Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Խաչիկ գյուղ, (Մշակույթի տան բակ) • Շիրակի մարզ, Գյումրի (Աբովյան 135) • Սյունիքի մարզ, Գորիս (Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ) • Լոռու մարզ, Վանաձոր (Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի տան բակ)։