ԳՈՅ Մարդասիրական հիմնադրամի կողմից հիմնված ԿերամաԶարդ արվեստանոց-ուսումնարանում ս.թ. ապրիլից-հուլիս ամիսներին կազմակերպվելու է խեցեգործության և մանրանկարչության հմտությունների եռամսյա դասընթաց: Ծրագրի նպատակն է պատրաստել մանրանկարված ձեռագործ կերամիկական դեկորատիվ առարկաներ: Ծրագրի միջոցով կշեշտադրվեն Կիլիկյան և Արցախ-Ուտիք մանրանկարչական դպրոցները: Ծրագրի շրջանակում կուսուցանվեն խեցեգործության և մանրանկարչության հմտություններ: Ծրագիրն իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: