Ս. թ. ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի քանդակագործ Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսը:
Անահիտ Մովսիսյանը ծնվել է 1977 թվականին: Մասնագիտությամբ քանդակագործ է, դասավանդում է դպրոցում: Ներկայում զբաղվում է նաև փայտի գեղարվեստական փորագրությամբ: Վերջին տարիներին նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, և իր աշխատանքները ցուցադրել տարբեր միջոցառումների ժամանակ: Ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ և կազմակերպել հագուստի ցուցադրություն, որտեղ կտորը համադրել է փայտի և մետաղի հետ:
Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. ապրիլի 11-ը: