Մարտի 23-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Սամովար («Ինքնաեռ»)» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, այդ թվում՝ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից 2 ցուցանմուշ՝ Նոր Ջուղայի հայ վարպետների ձեռքով պատրաստված և Ռուսաստանի Տուլա քաղաքի խոշոր գործարանատերեր Բատաշյովների դրոշմով:
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև հունիսի 15-ը: