Մուրազատու Սուրբ Սարգիս, Դու հասնիս մըր էրկուսիս
Կատարել սիրահարվածների փափագը, պաշտպանել հղիներին ու ճանապարհորդներին, հաղթանակ բերել պատերազմողներին, ազատություն պարգևել գերիներին, հնազանդեցնել կարկուտն ու քամին, հալածել դևերին, բժշկել հիվանդներին․ սրանք «մուրազատու», «մեծ գերեհան» Սուրբ Սարգսին վերագրվող այն զորություններն են, որոնց տարիներ շարունակ հավատացել և իր աղոթքն է ուղղել հայ ժողովուրդը։
Այս տարի Ս․ Սարգսի տոնը հունվարի 30-ին է, և Ժողովրդական արվեստների թանգարանը սիրով հրավիրում է միասին անցկացնելու այն՝ արժևորելով վերջինիս խորհուրդը մեր ազգային ինքնությանը վերադառնալու ճանապարհին։
Հունվարի ժամը 14։00 – ուղիղ հեռարձակում Թանգարանից․ տոնի խորհուրդը կներկայացնեն Տեր Շահե քահանա Հայրապետյանը և ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։ Հունվարի ժամը 12։00-20։00 – ձեր բոլոր իղձերը ամենահաս Ս․Սարգսին կօգնի հասցնել մեր ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱԹՈՌԸ, որը հատուկ այս խորհրդավոր տոնի համար բերվել է Դիլիջանի մեր մասնաճյուղից։ ժամը 12։00-20։00 – Թանգարանից կարող եք ձեռք բերել աղի բլիթներ և ժողովրդական ավանդույթների խորհուրդը կրող նվեր-փաթեթներ՝ ձեր սիրելիների համար։ Այս օրերի ընթացքում կունենաք նաև թեմատիկ տաղավարներում անվճար լուսանկարվելու հնարավորություն։
Մուտքը՝ Թանգարանի տոմսերով։ —————————————— ք․ Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)