ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լիճք, Ծակքար, Վարսեր, Գեղամավան համայնքներում իրականացվում է «Ավանդական խաղերի գրառումներ Գեղարքունիքի մարզում» ծրագիրը:
Ծրագիրն ուղղված է այդ համայնքներում դեռևս կենսունակ, ինչպես նաև մոռացության ենթակա խաղերի գրանցման և տեսանկարահանման միջոցով դրանց պահպանությանն ու տարածմանը: Ծրագրի նպատակն է նաև գրանցված խաղերի՝ կրթական համակարգում կիրառումը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել Գեղարքունիքի մարզի խաղերի շտեմարան, որը հասանելի կլինի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի խաղերի շտեմարան դաշտում (https://int-heritage.am/game-repository/):
Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում գրանցված խաղերից մեկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=vT68a_Ee9M4&t=56s