Մայիսի 10-ին կայացավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի` «Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդեսը, որտեղ համաձուլվել էին ավելի քան 10 համայնքներում ստեղծված ձեռագործ աշխատանքներ:
Ցուցադրությունը ներկայացնում էր «Տորքի որդեգրում» ծրագրի համայնքների` անցած տարում կատարած աշխատանքները:
Մինչ միջոցառման ավարտը ժյուրիի անդամներ ազգագրագետ Կարինե Բազեյանը, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը և թանգարանագետ Լուսինե Թորոյանը, պարգևատրեցին հինգ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքների ստեղծագործությունները:
Այս տարի հաղթող ճանաչված հինգ համայնքներն են.
«Լավագույն դիզայն»- Բերդի մշակույթի տուն,
«Յուրահատուկ Ստեղծագործություն»- Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն,
«Լավագույն աշխատանք»- Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն,
«Հատուկ մրցանակ»-Արթիկի գեղարվեստի դպրոց,
«Լավագույն համայնք»- Արագածի գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց:
Մինչ օրս «Տորքի որդեգրում» ծրագրի շնորհիվ հայկական ավանդական գործվածքի արվեստին են ծանոթացել առավել քան 270 աշակերտներ՝ Հայաստանի 7 մարզերում:
Ծրագիրը շարունակվում է ընդլայնվել՝ ներառելով նոր մարզեր ու համայնքներ: