Ս.թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան։
Պատվիրակության կազմում են եղել Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:
Հյուրերը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համակարգող Նաիրա Կիլիչյանի և թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել ժողովրդական արվեստի բացառիկ հավաքածուն ներկայացնող ցուցանմուշներին, թանգարանի գործունեությանն ու ծրագրերին։
Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը և թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը քննարկել են առաջիկա համագործակցության մի շարք ծրագրերի իրականացման և փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։
Շնորհակալություն հայտնելով թանգարանի աշխատակազմին ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության անդամները կիսվել են իրենց տպավորություններով և գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում: