ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանի պատմության թանգարանում

Շարժայի ժառանգության ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանի պատմության թանգարանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով Հայաստան է ժամանել Շարժայի ժառանգության ինստիտուտի պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլազիզ Ալ-Մուսալլամին, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահին և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրիին։
Պատվիրակությունը շրջայց կատարեց թանգարանի ցուցասրահներում, այնուհետև երկու կողմերի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման և ակադեմիական գործընկերության հաստատման վերաբերյալ։
Պատվիրակության այցի կապակցությամբ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների ցուցափեղկում ի ցույց է դրվել շուրջ 20 նմուշ։ Դրանց շարքում են Հայաստանի տարբեր հնավայրերից հայտնաբերված արաբատառ արձանագրություններով հախճապակուց ափսեներ, արծաթե դրամների գանձը, ապակե անոթների մասեր, բրոնզե սակր և կավե սնդկամաններ։

Comments are closed.