«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում մայիսի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մենք ենք, մեր բարբառները» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան)։ Ծրագրի ընթացքում «Ծովակ» ավանդական երգի-պարի խումբը հանդես եկավ Հայաստանի տարբեր տարածաշրջաններին հատուկ երգ ու պարով: