«Մեր երգերը և մենք» նախաձեռնության հունվար ամսվա հանդիպումը նվիրված է ժողովրդական երաժշտության մի գունեղ ու գեղեցիկ ժանրի՝ աշխատանքային երգերին։ Դրանք աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող երգերն են՝ գութաներգեր, սանդի երգեր, կալերգեր, խնոցու երգեր, ճախարակի երգեր և այլն։ Հյուրն է լինելու երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք Մարգարիտ Սարգսյանը։ Հանդիպումը՝ փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին, «Բարձունք» կենտրոնում (Արմեն Տիգրանյան 19)։ Մուտքն ազատ է։
Add a Comment