Հայաստանի Հանրապետության Ոչ Նյութական Մշակութային Ժառանգություն
Սկսեք որոնումը
Սկսեք որոնումը
Խորովածի Համահայկական Փառատոն
2018 թվականից փառատոնը անց է կցվում Ախթալայի մարզադաշտում: Փառատոնը կազմակերպում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը։ Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։
Փառատոնի ծրագրի շրջանակներում անց են կացվում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։