Շարունակելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար: Հետագա միջոցառումների և համերգների մասին տեղեկանալու համար միացեք «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ֆեյսբուքյան, ինստագրամյան և տելեգրամյան էջերին։