Ազգային-ավանդական երգի-պարի փառատոնն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ: Փառատոնն իրականացվում է՝ հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև է ժամանակակից մշակումների, օգտագործել բացառապես ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ … ), անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմերի ստեղծում և ցուցադրում՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը: ԳՈւԹԱՆ 2023-ի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Մարաթուկցիներ», «Մասունք», «Նուբար», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը» | Արցախ, «Արդվին», «Տավրոս», «Տարոնցիներ», «Արեգ», «Գորանի», «Սեբաստացիներ», «Ծիլք»։