Բարեկենդանի տոնը (բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն) գյուղերում երկու շաբաթ էր սովորաբար տևում։ Այդ տոնը մշտապես ուղեկցվել է առատ հյուրասիրությամբ, երգերով ու պարերով, գունեղ ու հետաքրքիր ծեսերով։ Այս ամենի մասին զրուցեցին ՄԵՐ ԵՐԳԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ նախաձեռնության հերթական հանդիպմանը Ժողովրդական արվեստների թանգարանում, միասին երգեցին Բարեկենդանի պայծառ երգեր։ Հյուրն էր Կէան կրթամշակութային կենտրոնը։
Add a Comment