Եռախոսություն նախագիծ Խաչիկ գյուղում

Եռախոսություն նախագիծ Խաչիկ գյուղում

Երկրորդ ամիսն է «Արև է ելել» ծրագիրն իր բովանդակությամբ ակտիվացրել է Արենի համայնքի Խաչիկ գյուղի մշակութային կյանքը։
Շարունակելով բռնած ճանապարհը՝ դեկտեմբերի 21-ին Խաչիկի Մշակույթի տանը ծրագիրը ներկայացավ ամանորյա համերգով։ Այս անգամ բեմից հնչեց դափի, թառի և երգի «Եռախոսություն»-ը։ Հայկական ժողովրդական՝ աշուղական, գեղջկական, ազգագրական, հոգևոր և այլ ժանրի երգերն ու երաժշտությունները ներկայացվեցին «Եռախոսություն» նախագծի հիմնադիրներ Արամ Մովսիսյանի և Ալեքսանդր Սահակյանի կողմից։
Միջոցառումն ամփոփվեց «Արև է ելել» ծրագրի շրջանակներում Խաչիկ համայնքում ստեղծված արվեստի կենտրոնի սաների կավի և ասեղնագործության արվեստարանների աշխատանքների ցուցադրությամբ և «Թագպար» նվագախմբի նվագակցությամբ՝ ազգային երգ ու պարի տրամադրությամբ, հայկական կենաց ծառի շուրջ տոնախմբությամբ։

Comments are closed.