«Պարատոն»

Պարատոն

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա հերթական ՊԱՐԱՏՈՆ միջոցառումը։
ՊԱՐԱՏՈՆԸ միաժամանակ կանցկացվի հետևյալ համայնքներում.
• Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք գյուղի բաց դպրոց,
• Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Խաչիկ գյուղի մշակույթի տուն,
• Շիրակի մարզ, Գյումրի (Աբովյան 135),
• Սյունիքի մարզ, Գորիս (Վերիշենի միջնակարգ դպրոց),
• Լոռու մարզ, Վանաձոր (Տիգրան Մեծ, շ․ 2),
• Արցախ, Ստեփանակերտ (Վաղարշ Վաղարշյան 7)։
Այս անգամ միջոցառմանը միացել են՝
• «Կայթ» մշակութային հանգույցը,
• «Գագարին» նախագիծը («Դար» հիմնադրամ),
• Արենիի համայնքապետարանը,
• «Մենք» ազգագրական պարի խումբը,
• «Արև է ելել» նախագիծը,
• «Թագպար» նվագախումբը,
• «Վարը վարենկ» կրթամշակութային ՀԿ-ն,
• «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը։
Պարերի ամսական միջոցառումների ավանդույթը սկիզբ է դրվել շուրջ 20 տարի առաջ՝ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից։ Նախաձեռնությունը տարիներ շարունակ և առ այսօր, ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը մեզ բոլորիս ուս ուսի է շարում Երևանի տարբեր հրապարակներում և սրահներում։
ՊԱՐԱՏՈՆԸ տարիներ շարունակ իրականացվող միջոցառմանը միանալու յուրատեսակ կոչ է Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքներին, որի նպատակն է միանալ ազգային պարերի մշակույթի տարածման արդեն իսկ ձևավորված ավանդույթին՝ դարձնելով այն համահայկական պարատոն։

Comments are closed.