Մայիսի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան» խորագրով բանախոսություն, որը վարեց գեղանկարիչ, բնանկարիչ Հրազդան Թոքմաջյանը։ Բանախոսը ներկայացրեց Սիրիայի Հալեպ քաղաքում ապրած, ձուլագործների ընտանիքից սերած և ձուլագործական արհեստում լայն ճանաչում ունեցած Ռուբեն Պարսամյանի հայկական արհեստագործական նյութերի հսկայական հավաքածուն, արխիվային նյութերը, որի հիմնական մասը վերաբերում է Ցեղասպանությունից հետո Սիրիայում հաստատված հայությանը։ Բանախոսության ընթացքում ցուցադրվեց փաստագրական տեսաֆիլմ, որում ներկայացվեցին Պարսումյանի հավաքածուից որոշ նմուշներ՝ իր մեկնաբանմամբ։