Համբարձումը շատ մոտ ա, Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն,ջա՜ն, Մեր ճամփեքը քարոտ ա, Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն։
Համբարձումը բնության ծաղկման, զարթոնքի տոն է։ Հնուց ի վեր այն նշվել է բնության գրկում տարատեսակ խաղիկներով, երգերով, վիճակով և այլ ավանդույթներով։
Այս տարի վարվորները հրավիրել էին տոնը նշելու ծաղկունքաշատ Սյունիքում, մայիսի 21-ին։ Ծրագրում՝ վիճակի արարողություն, ծաղկահյուսքերի պատրաստում, վարպետաց դասեր, ազգային պարուսուցում, տոնին բնորոշ երգերի ուսուցում, ազգային խաղեր։