Նոյեմբերի 2-ից՝ ծրագրի մեկնարկից առ այսօր, «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրն իր չորս բաղադրիչներով լցնում է Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ գյուղի մշակութային կյանքը։ Գյուղում հիմնվել է մշակութային կենտրոն, որտեղ գործում են ազգային երգի, կավագործության և ասեղնագործության արվեստարաններ, ազգային մշակույթի հռչակմանն ուղղված աշխատանոցներ, համերգներ և այլ միջոցառումներ են կազմակերպվում անվանի արվեստագետների հետ։
Հունիսի 17-ի ամփոփիչ միջոցառման ծրագիրը․
– կավագործության և ասեղնագործության արվեստարանների սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք,
– ձեռագործության և թաղիքագործության վարպետաց դասերի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցահանդես-վաճառք,
– երգի արվեստարանի սաների ելույթ,
– վարպետաց դասեր ծրագրի սաների և հմուտ դասավանդողների հետ,
– բացօթյա մեծ համերգ օրվա հատուկ հյուրի՝ «Կաթիլ» խմբի մասնակցությամբ։
Միջոցառումը տեղի ունեցավ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի Մշակույթի տան բակում և դահլիճում։