Նոյեմբերի 2-ից՝ ծրագրի մեկնարկից առ այսօր, «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրն իր չորս բաղադրիչներով լցնում է Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ գյուղի մշակութային կյանքը։ Գյուղում հիմնվել է մշակութային կենտրոն, որտեղ գործում են ազգային երգի, կավագործության և ասեղնագործության արվեստարաններ, ազգային մշակույթի հռչակմանն ուղղված աշխատանոցներ, համերգներ և այլ միջոցառումներ են կազմակերպվում անվանի արվեստագետների հետ։ Հունիսի 17-ի ամփոփիչ միջոցառման ծրագիրը․ – կավագործության և ասեղնագործության արվեստարանների սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, – ձեռագործության և թաղիքագործության վարպետաց դասերի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցահանդես-վաճառք, – երգի արվեստարանի սաների ելույթ, – վարպետաց դասեր ծրագրի սաների և հմուտ դասավանդողների հետ, – բացօթյա մեծ համերգ օրվա հատուկ հյուրի՝ «Կաթիլ» խմբի մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի ունեցավ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի Մշակույթի տան բակում և դահլիճում։