Այս տարի լրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակը:
«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը ևս միանում է հոբելյանական արշավին` ստեղծագործելով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության գործընթացի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված Հայաստանի Հանրապետության հետևյալ հայտերի` «Դուդուկ և իր երաժշտությունը» (2008 թ.), «Խաչքարերի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ․), «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020 թ.) թեմատիկայով։
«Արար» ծրագիրն իրականացվում է «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի կողմից` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: