Շարունակելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար: