Օգոստոսի 3-ին Ժողովրդական արվեստների թանգարանում բացվեց գեղանկարիչ, խեցեգործ, ժողովրդական վարպետ Շահե Տեր Հարությունյանի անհատական ցուցահանդեսը։ Շնորհավորանքի և գնահատանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը, թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, արվեստագետի գործընկերները։ Սա վարպետի առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում։ Ներկայացված են կավից գեղանկարներ, ինչպես նաև խեցեգործական աշխատանքներ, որոնք իրենց ծավալային ձևերով հայկական զարդարվեստը ներկայացնող յուրօրինակ նմուշներ են։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 9-ը։