Երևանի Կենտրոն վարչական շրջանը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նոյեմբերի 13-ին հրավիրել էր բոլորին մասնակցելու Ղափամայի տոնին՝ Վերնիսաժի կենտրոնական հատվածում: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ազգային ուտեստի ցուցադրություն և հյուրասիրություն։ Հրավիրված մի շարք խոհարարական կազմակերպություններ և խոհարարական ուսումնական կենտրոններ ցուցադրեցին և հյուրասիրեցին ազգային խոհանոցին բնորոշ ուտեստներ` Ղափամա, հալվա, չրեր և այլն: Միջոցառմանը մասնակցեց ավանդական երգի-պարի համույթ, ողջ ընթացքում հնչեց ազգային երաժշտություն: