Քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում Հայաստանի տարբեր համայնքներից, գիտական և մշակութային կազմակերպություններից գրանցման ներկայացված առաջարկները:
Խորհրդի անդամները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով:
Նիստի ընթացքում կարևորվել է համագործակցությունը ՀՀ համայնքների, գիտական, մշակութային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության կենսունակությունն ապահովող առանձին խմբերի և անհատների հետ, մասնավորապես՝ վերոնշյալ կառույցներից իրենց մշակութային ժառանգության վերաբերյալ առաջարկների ստացումը, ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում դրանց գրանցումը և այդ արժեքների հետագա պահպանության ու հանրահռչակման ուղղությամբ ծրագրերի իրականացումը:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:
Տեղեկանք: Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5n88jnmm ։

Comments are closed.