«ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագծի շրջանակում Ժողովրդական արվեստների թանգարանը շարունակում է բացահայտել հայկական տոնացույցի գեղեցիկ ծեսերը։ Հաջորդ կանգառը Սուրբ Հարության տոնից ուղիղ 40 օր հետո նշվող Համբարձման տոնն է, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև որպես Վիճակի կամ Կաթնապրի տոն։
Համբարձումը բնության ծաղկունքի, սիրո ու բարության տոն է։ Ըստ ավանդույթի՝ չորեքշաբթի լուսաբացին յոթական աղջիկներից կազմված խմբերը դուրս էին գալիս դաշտ՝ յոթ աղբյուրի ջուր, յոթ տեսակ քար ու յոթ տեսակ ծաղիկ հավաքելու։ Այդ ամենը զետեղվում էր վիճակի սափորի մեջ, որը պսակվում էր ամենամեծ փնջով՝ «Ծաղկամայրով»։ Համբարձման գիշերը համարվում էր կախարդական՝ հրաշքների ու բախտագուշակության ժամանակ։
Ծրագրում՝ Համբարձման թաղիքե ծաղկեպսակների և փնջերի պատրաստում, Համբարձման տոնին նվիրված ժողովրդական երգի ուսուցում։