«Թամար տատ» վավերագրական ֆիլմի դիտում

«Թամար տատ» վավերագրական ֆիլմի դիտում

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության թիմն այցի էր գնացել ժողովրդական երգերի գիտակ, երգասաց Թամար տատին։ Ծնունդով ապարանցի Թամարա Հակոբյանը վանեցի Կոմիտասի ու մշեցի Հասմիկի դուստրն է: Նա եղել է Ապարանում շատ հայտնի «Մասունք» և «Կանթեղ» համույթների մեներգչուհին։ Տարբեր բանահավաքներ Թամար տատից գրառել են ժողովրդական մի շարք երգեր։ Ներկայումս էլ նրա ձայնն ու ներկայությունը կարող եք վայելել «Տոնացույց» ժողովրդական թատրոնում։

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության այդ այցելությունն ու Թամար տատի հետ զրույցը վերածվել է վավերագրական ֆիլմի, որն էլ հունիսի 14-ին ցուցադրվեց ՄԷԿ ԿԱԴՐ 24-րդ փառատոնին։

Թամար տատի հետ զրուցեցին՝ Գոհար Մկրտչյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Անի Նավասարդյանը, Վահե Պապյանը, Մերի Սերոբյանը։ Ֆիլմը պատրաստեց Մերի Սերոբյանը։

Comments are closed.