Հուլիսի 18-ին «Ֆեստիվառը» Թալինում էր։ Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել էր ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ էին, այցելուները շրջում էին 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Ամառային տոնին էին միացել նաև տեղի արտիստներն ու պարային համույթները։ Ամենուր տիրում էր տոնական մթնոլորտ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ իրականացվող «Ֆեստիվառը» մեկ հարթակում ներկայացնում է մշակույթը, զբոսաշրջային ներուժն ու տեղական արտադրանքը։ Փառատոնի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ծանոթացան Թալին քաղաքում տեղական արտադրանքի տոնավաճառին: