Հուլիսի 23-25-ը Կապանում անցկացվել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ Մասնակիցների համար կազմակերպվել են նաև կրթական և մշակութային ճանաչողական այցեր՝ Կապանի արվեստի թանգարան, «Թումո Կապան» կենտրոն, ինչպես նաև Տաթևի վանական համալիր: «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք – 2026» ծրագրի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացվել են երիտասարդական կազմակերպությունների ձեռագործ աշխատանքները, տեղական արտադրանքն ու Սյունիքի բերքն ու բարիքը: Կապանում անցկացվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: