Հայկական Ամանորը Ժողովրդական արվեստների թանգարանում

Հայկական Ամանորը Ժողովրդական արվեստների թանգարանում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ «Հայկական Ամանոր» խորագրով։
Միջոցառման շրջանակում ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը ներկայացրեց հայկական ավանդական Նոր տարվա խորհուրդը, ծեսերն ու ավանդույթները, որոնք փոքր-ինչ փոփոխված հասել են մեր օրեր։
Տոնական երեկոյի ծրագիրը շարունակեց «Ոստան» ավանդական երգի-պարի խումբը՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված կատարումներով։
Իսկ վերջում շատ հետաքրքիր ծեսով միջոցառման մասնակիցները կտրեցին տարեհացը և երգեցին սիրված ավետիսները։
Միջոցառումն իրականացվեց «Կենաց Տուն» մշակութային ՀԿ-ի և «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի հետ համատեղ։

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *