«Արևմտահայկական ասեղնագործական դպրոցներ․ Այնթափ, Մարաշ, Ուրֆա, Քիլիս» ցուցահանդես

«Արևմտահայկական ասեղնագործական դպրոցներ․ Այնթափ, Մարաշ, Ուրֆա, Քիլիս» ցուցահանդես 

«Արևմտահայկական ասեղնագործական դպրոցներ․ Այնթափ, Մարաշ, Ուրֆա, Քիլիս» ցուցահանդես

Ժողովրդական ստեղծագործության ամենանուրբ ճյուղն ասեղնագործությունն է: Հայերը վաղ ժամանակներից ծանոթ են եղել և՛ հասարակ, և՛ բարդ ասեղնակարերին: Դարերի ընթացքում ժողովրդական շնորհալի ստեղծագործողների ու տաղանդավոր վարպետների ձեռքով ասեղնագործված բազմատեսակ, բազմաբովանդակ նմուշները հասել են մեզ: Կապված լինելով ժողովրդի պատմության հետ՝ ասեղնագործ արվեստը լայնորեն տարածված է եղել մայր հայրենիքում և գաղթօջախներում:
Պահպանված նմուշները հիացնում են գեղեցիկ զարդանկարներով, դրանցով ստեղծված հորինվածքներով, պատկերագրական բարդ բովանդակությամբ, արտահայտիչ տեսքով:
Հարազատ աղերսներ կան ասեղնագործ արվեստի ու ճարտարապետական կառույցների, քարի ժանեկանման զարդաքանդակների, արծաթագործության, ոսկերչության միջև։ Այս կապերը սերտ են որմնանկարչության ու մանրանկարչության հետ, ուր մեծ դեր են խաղում գունային նմանությունները, նկարների բովանդակությունը:
Ազգային միասնական ոճի պահպանման, տարբեր ասեղնակարերի, դրանց տարատեսակների կատարման հետ մեկտեղ, գոյություն են ունեցել նաև տարբեր վայրերի, քաղաքների՝ միայն իրենց հատուկ ասեղնակարեր, առանձնահատուկ զարդանկարներ։

 Փետրվարի 27-ին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում բացվեց «Արևմտահայկական ասեղնագործական դպրոցներ․ Այնթափ, Մարաշ, Ուրֆա, Քիլիս» ժամանակավոր ցուցահանդեսը։

 Արմավիրի մարզ, գ․ Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան 1
 077 051918

Ժողովրդական արվեստների թանգարանի «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագիծ

Ժողովրդական արվեստների թանգարանի «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագիծ 

Ժողովրդական արվեստների թանգարանի «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագիծ

Ժողովրդական արվեստների թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու ավանդական արհեստների երկարաժամկետ ուսուցման դասընթացների՝ մեկնարկելով «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագիծը:

«ՖՈԼԿԱՆԻՎ»-ը թանգարանի կրթական գործունեության առանցքային գաղափարն է, որը հնարավորություն է տալիս հասարակության ամենատարբեր խմբերին առնչվելու ժողովրդական արվեստի հետ՝ մասնակցելով մեկանգամյա և երկարաժամկետ դասընթացների ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում։ Անիվի պտույտը խորհրդանշում է հայկական ժողովրդական արվեստի շարունակականության ապահովումը՝ տարբեր վայրերի և սերունդների շրջանում։

Ծրագրի գլխավոր նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, հանրահռչակումը և տարածումն է։ Միևնույն ժամանակ, ծրագրի կարևոր առաքելությունն է մասնակիցների փափուկ հմտությունների, մտածողության, հետազոտական հմտությունների զարգացումը, որոնք թույլ կտան ծնված գաղափարներն իրականություն դարձնել:

Այսպիսով՝ մեկնարկում են խորացված դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  • կարպետագործություն (արժեքը` 20.000դր. ամսական)
  • գորգագործություն (արժեքը` 25.000դր. ամսական)
  • ասեղնագործություն (արժեքը` 25.000դր. ամսական)

Դասընթացների ընթացքում կբացահայտեք հայկական ժողովրդական արվեստի ավանդույթները, ազգային զարդանախշերի խորհուրդն ու պատմությունը, ինչպես նաև ձեռք կբերեք գործնական հմտություններ՝ ավանդական ու ժամանակակից մոտեցումների համադրությամբ։

Ծրագիրը նախատեսված է թե՛ սկսնակների, թե՛ փորձ ունեցող մասնակիցների համար։ Դասերն անցկացնելու են ոլորտի փորձառու մասնագետները։

Գրանցվելու համար՝ անցեք հետևյալ հղումով կամ զանգահարեք նշված հեռախոսահամարներին՝

https://forms.gle/ZUDpAwwvEyKn8fSh8

094 306615
093 370821

Շրջայց համադրողների հետ Հայկական գործվածքի թանգարանում

Շրջայց համադրողների հետ Հայկական գործվածքի թանգարանում

Շրջայց համադրողների հետ Հայկական գործվածքի թանգարանում

Փետրվարի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում՝ օրերս վերաբացված Հայկական գործվածքի թանգարանում, տեղի ունեցավ շրջայց՝ թանգարանի հիմնական ցուցադրության համադրողներ Նարեկ Վան Աշուղաթոյանի և Հրազդան Թոքմաջյանի հետ:

Թանգարանի շենքը վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով և պաշտոնապես վերաբացվել Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարում:
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը։

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

Հայկական ոգին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարկի ներքո․ փետրվարի 20-ին տեղի ունեցավ ավանդական դարձած «Պարենք, երգենք միասին» միջոցառումը, որի շրջանակում անցկացվեց հայ ավանդական պարերի ուսուցում՝ «Արեգ» ազգային պարի խմբի հետ /գեղարվեստական ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան/, հայ ժողովրդական երգերի ուսուցում՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։

Մարաշի հարթակարի դասընթաց

Մարաշի հարթակարի դասընթաց

Մարաշի հարթակարի դասընթաց

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը մեկնարկում է Մարաշի հարթակարի ասեղնագործության դասընթացը:
Մարաշի հարթակարի այս տեսակն, ինչպես առավել հայտնի հյուսված կարատատեսակը, բնորոշ են եղել Կիլիկիայի Մարաշ քաղաքին և դրա շրջակա տարածքին:
Դասընթացը բաղկացած է 8 պարապմունքից․ յուրաքանչյուրի տևողությունը՝ 1,5 ժամ: Անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները տրամադրվում են: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր: Մեկնարկը՝ մարտի 5-ից: Դասերն անցկացվելու են յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 13:30-ին։ Դասընթացի արժեքը՝ 20000 դրամ։
Վայրը՝ Այգեձոր 53/2, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց:
Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին․ 091 265214, 077 265214 կամ 010 265214:

«Հայ ժողովրդական հեքիաթներ (Ա հատոր)» եռալեզու գրքի շնորհանդես

«Հայ ժողովրդական հեքիաթներ (Ա հատոր)» եռալեզու գրքի շնորհանդես

«Հայ ժողովրդական հեքիաթներ (Ա հատոր)» եռալեզու գրքի շնորհանդես

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը փետրվարի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպել էր «Հայ ժողովրդական հեքիաթներ (Ա հատոր)» եռալեզու գրքի շնորհանդեսը, որտեղ գիրքը կենդանանում է, իսկ հեքիաթը՝ դառնում տոն։
Կազմող՝ Նազելի Կարապետյան
Խմբագիրներ՝ Նազելի Կարապետյան, Թամար Նաջարյան
Թարգմանիչներ՝ Սամվել Բիշարյան, Կարինե Խալատովա
Նկարազարդող՝ Լուսինե Պողոսյան
Գիրքը լույս է տեսել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, դառնալով կամուրջ՝ հայկական հեքիաթի և աշխարհի միջև։

Բարեկենդանի տոնածիսական ուտեստները

Բարեկենդանի տոնածիսական ուտեստները

Բարեկենդանի տոնածիսական ուտեստները

Բարեկենդանը հայ Առաքելական եկեղեցու շարժական տոներից մեկն է, որը նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ Պահքն ընկած ժամանակահատվածում՝ խորհրդանշելով ուրախություն, լիություն և կյանքի հանդեպ երախտագիտություն:
Բարեկենդանի տոնի շրջանակում փետրվարի 13-ին Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ նվիրված տոնի խորհրդաբանությանը, ավանդույթներին և մշակութային նշանակությանը։ Միջոցառման ընթացքում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը ներկայացրեց բարեկենդանյան ավանդական ուտեստների ծագումն ու խորհրդանշական իմաստը։

Մրցույթ՝ «Երգենք ու պարենք մայրենիով»

Մրցույթ՝ «Երգենք ու պարենք մայրենիով»

Մրցույթ՝ «Երգենք ու պարենք մայրենիով»

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով ազգային ինքնության և մշակույթի պահպանումը, հանրակրթական դպրոցների աշակերտների համար անցկացնում է ազգային երգ ու պարի հեղինակային տեսանյութերի մրցույթ:

Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում կներկայացվի ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ մոտեցումներ՝ ազգային մշակույթի ներկայացման նպատակով: Խրախուսվում են ազգային նվագարանների օգտագործումը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող բեմականացումները: Դպրոցները պետք է տեսանյութերը հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում՝ օգտագործելով #երգենքուպարենքմայրենիով նշիչը և նշելով ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է մինչև 2026 թ. փետրվարի 20-ը՝ ժամը 18:00-ն ուղարկեն [email protected] էլփոստին` նշելով ուսումնական հաստատության ամբողջական անվանումը և կոնտակտային հեռախոսահամար: Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մրցութային հանձնաժողովը՝ հաշվի առնելով ստեղծագործ և նորարարական մոտեցումները, տեսանյութերի տեխնիկական նվազագույն չափանիշները (կադրի և ձայնի որակը, հստակությունը և այլն): Հաղթող կհամարվեն առավելագույն միավորներ հավաքած 10 տեսանյութերը: Դրանք կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում, իսկ դպրոցները կխրախուսվեն ԿԳՄՍ նախարարության կողմից:

Միջոցառումն իրականացվում է Լեզվի կոմիտեի հետ համագործակցությամբ:

Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

2026 թվականի հունվարի 31-ից փետրվարի 15-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։

Հայաստանի մասնակցությունն այս հեղինակավոր փառատոն-տոնավաճառին իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ձեռարվեստի վարպետներ Արմենուհի Խաչատրյանը, Օվսաննա Պապիկյանը, Արմինե Պողոսյանը։ Ներկայացվում են հայկական գործվածքներ՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և հուշանվերներ։

Փառատոնի շրջանակում իրականացվում են նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը:

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ»։

Մասնակցությունը այս փառատոնին նպաստում է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստան-Հնդկաստան մշակութային կապերի ամրապնդմանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների պատմական և մշակութային ընդհանրությունները։

«Երկրի շունչը» ֆիլմի դիտում

«Երկրի շունչը» ֆիլմի դիտում 

«Երկրի շունչը» ֆիլմի դիտում

Փետրվարի 6-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ հանդիպում Աթենքի Կապոդիստրիայի անվան համալսարանի դասախոս, երաժշտագետ Լամբրոս Լիավասի մասնակցությամբ, ինչպես նաև «Երկրի շունչը» խորագրով վավերագրական ֆիլմի դիտումը, որը ներկայացնում է Հունաստանի հյուսիսային տարածաշրջաններում պահպանված ժողովրդական ավանդույթներն ու ծեսերը։