«Համի գաղտնիքը» գրքի շնորհանդես

«Համի գաղտնիքը» գրքի շնորհանդես 

«Համի գաղտնիքը» գրքի շնորհանդես

Փետրվարի 7-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Համի գաղտնիքը» / “The Secret of Flavour” երկլեզու (հայերեն-անգլերեն) գրքի շնորհանդեսը։

Գիրքը համադրում է փորձված բաղադրատոմսերը և դրանց համապատասխան տեսանյութերը՝ ընթերցողին առաջարկելով ոչ միայն կարդալ, այլև քայլ առ քայլ տեսնել ու կիրառել պատրաստման գործընթացը։ Գրքում ներկայացված են փորձված, պարզ և հասանելի բաղադրատոմսեր՝ ստեղծված իրական խոհանոցում և նախատեսված ընտանիքի համար։ Այն միավորում է հայկական և միջազգային խոհանոցների ուտեստները և կարևորում է որակի և խոհարարական վստահության գաղափարը։

Following Restoration, the Dilijan Branch of the Hovhannes Sharambeyan Folk Arts Museum Reopens as the Armenian Textile Museum

Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան

Following Restoration, the Dilijan Branch of the Hovhannes Sharambeyan Folk Arts Museum Reopens as the Armenian Textile Museum

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես է գալիս նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական վերաբացումը, որը նշանավորվել է Հայաստանում առաջին գործվածքի թանգարանի գործունեության ազդարարմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, Հովհաննես Շարամբեյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Թանգարանի շենքը վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով: Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թանգարանի բացման առիթով՝ նշեով, որ ներդրված ջանքերը ցանկալի արդյունք են ապահովել. «Այս հրաշալի թանգարանային միջավայրը ամենաարժանի նվերն է Հովհաննես Շարամբեյանի հարյուրամյակին: Սա նաև մեր երախտիքն է Շարամբեյանի հիշատակին, ինչպես նաև հանձնառությունը՝ շարունակելու նրա սկսած մեծ գործը։

Թանգարանի շենքը պատմության և մշակույթի հուշարձան է, որի վերականգնման աշխատանքներն իրականացվել են ամենայն զգուշությամբ և նրբանկատությամբ՝ հաշվի առնելով պատմական շենքի պահպանման բոլոր կանոնները»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել թանգարանի վերականգնման աշխատանքներում ընդգրկված բոլոր մասնագետներին՝ սկսած շինարարներից մինչև թանգարանային նոր ցուցադրության կազմակերպիչներ:

«Հայկական գործվածքի պատմությունը տեսանելի դարձնելն ունի առանձնահատուկ նշանակություն, և մենք սա շարունակական աշխատանք ենք դարձնելու։ Հայկական գործվածքի պատմության ներկայացումը հիանալի հնարավորություն է մեր երեխաների, զբոսաշրջիկների, ցանկացած քաղաքացու համար՝ գալու և առնչվելու արվեստի այս տեսակի հետ»,- ասել է նախարարը:

Հայկական գործվածքի թանգարանի մշտական ցուցադրության համադրողներն են Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը և գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը: Նարեկ Վան Աշուղաթոյանը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունն ու ցուցադրության մանրամասները:

«Հաշվի առնելով, որ Ժողովրդական արվեստների թանգարանի նմուշների մեծ մասը գործվածքներ են, ցանկացանք առաջարկել Հայաստանի համար բացառիկ և նորարար գաղափար՝ հիմնել գործվածքի թանգարան: Իմ պապն այս շենքի վերջին բնակիչն էր, և այս տարածքն ինձ համար պարզապես թանգարան չէ, այլ հարազատ օջախ, որտեղ նորից լույս է վառվել»,- ասել է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Հայկական գործվածքի թանգարանը ներկայացնում է գորգն ու կարպետը, ասեղնագործությունը, ժանյակը՝ տարբեր դպրոցներով, տեխնիկաներով, զարգացման փուլերով և կիրառական ձևերով։ Բացի ժողովրդական արվեստների թանգարանի նմուշներից, վերաբացված թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» նմուշներ:

Նոր ցուցադրությունում առանձնահատուկ տեղ է հատկացված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական միջավայրն ու կոլորիտը։

Հայկական գործվածքի թանգարանը նախատեսում է դառնալ ոչ միայն ցուցադրական տարածք, այլև կենդանի մշակութային միջավայր։ Թանգարանի տարածքում կկազմակերպվեն վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ՝ ժողովրդական վարպետների մասնակցությամբ, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված ավանդական տոներ, ծեսեր, ազգային երգ ու պարի ներկայացումներ։

Կարևոր ուղղություն է նաև կրթական բաղադրիչը․ թանգարանը կհանդիսանա կրթական ռեսուրս դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար՝ նպաստելով մշակութային ժառանգության արժևորմանը։

Նոր մասնագիտացված ցուցադրությունը կխթանի նաև Դիլիջանի զբոսաշրջային գրավչության բարձրացումը։ Վերականգնված շենքի նախագիծը և ցուցադրության հստակ կառուցվածքը հնարավորություն կտան այցելուներին կարճ ժամանակում ամբողջական պատկերացում կազմել հայկական գործվածքի հարուստ ժառանգության մասին։

Հայկական գործվածքի թանգարանը նպատակ ունի դառնալ Դիլիջանի մշակութային ակտիվ կենտրոններից մեկը՝ միավորելով պատմությունը, արվեստը, կրթությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները։

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, որի նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է Ժողովրդական արվեստի թանգարանի։

Բարեկենդանը Ժողովրդական արվեստների թանգարանում․ Դիմակների պատրաստման կրթական ծրագիր

Բարեկենդանը Ժողովրդական արվեստների թանգարանում․ դիմակների պատրաստման կրթական ծրագիր

Բարեկենդանը Ժողովրդական արվեստների թանգարանում․ Դիմակների պատրաստման կրթական ծրագիր

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը խաղերն ու թատերական ներկայացումներն էին, որոնց մասնակցում էին երեխաները, պատանիները, ծերերը, հարս ու աղջիկ, չափահաս կանայք ու տղամարդիկ:

Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Երիտասարդ տղաներն ընդունում էին նաև գայլի, աղվեսի, ուղտի, այծի, արջի, ավանակի, ձիու և այլ երևակայական էակների կերպարներ: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացանում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Այս ավանդույթը կենդանի պահելու ու Բարեկենդանի խինդը թանգարան բերելու համար Ժողովրդական արվեստների թանգարանը հրավիրում է «Բարեկենդանի դիմակների պատրաստում» կրթական ծրագրին։

Տևողությունը՝ 2 ժամ, որը ներառում է շրջայց թանգարանում, Բարեկենդանին բնորոշ կենդանական դիմակների պատրաստում, տոնին բնորոշ ժողովրդական երգի ուսուցում՝ «Գացեք տեսեք»։

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ (յուրաքանչյուր մասնակցի համար)։

«Հայրիկն ու Աղվեսիկը» գրքի շնորհանդես

«Հայրիկն ու Աղվեսիկը» գրքի շնորհանդես

«Հայրիկն ու Աղվեսիկը» գրքի շնորհանդես

Փետրվարի 11-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա առանձնահատուկ երեկո՝ նվիրված մեծանուն Հայրիկ Մուրադյանի ժառանգությանը և «Հայրիկն ու Աղվեսիկը» գրքի լույսընծայմանը։ Գիրքը ստեղծվել է «Աղվեսիկ» ծրագրի շրջանակում և իր տեսակի մեջ բացառիկ է։ Այնտեղ կգտնեք. 10 հրաշապատումներ (հայերեն և անգլերեն)՝ հյուսված Հայրիկ Մուրադյանի փոխանցած երգերի շուրջ, երգերի բառերը, թարգմանությունները և նոտաները, QR կոդեր, որոնցով կարող եք լսել մեր մշակումներն ու դրանց կարաոկե տարբերակները։ Երեկոյի ծրագրում. գրքի շնորհանդես և բանախոսություն Հայրիկ Մուրադյանի մասին, համերգային ծրագիր. փոքրիկները կկատարեն գրքում ներառված սիրված երգերը, երգերի միասնական կատարում։
Վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, «Կանաչ սրահ»։

Հայ ավանդական պարերի եռամսյա դասընթաց

Հայ ավանդական պարերի եռամսյա դասընթաց

Հայ ավանդական պարերի եռամսյա դասընթաց

Դարեր շարունակ ավանդական պարը եղել է հայ մարդու ուղեկիցը, և մեկը մյուսի վրա ազդելով՝ ստեղծել են մի մեծ մշակութային սյուն։ Ավանդական պարը բազմազան է՝ կախված տարածաշրջանից, լանդշաֆտից ու կենցաղային կյանքից։ Ինչպես հայերենը, այնպես էլ պարը անցել է դժվար ճանապարհ ու հասել մեզ։ Հերթը մերն է՝ այն սերունդներին փոխանցելու։ «Վանակն» ավանդական պարի խումբը համալրում է իր շարքերը։ Եթե հետաքրքրված եք ազգային պարով, ցանկանում եք լինել ազգային արժեքները կրողներից և փոխանցողներից մեկը, ծանոթանալ հայկական ավանդական պարերի պատմությանը և դառնալ դրա մի մասը, ապա շտապեք միանալ։ Պարուսույց՝ Անդրանիկ Բաղդասարյան։
Պարապմունքները անցկացվելու են շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի` 19։00-20։30, հինգշաբթի՝ 19։00-20։30, տարիքային շեմ՝ 16+, մեկնարկը՝ փետրվարի 2-ից, ամսավճար` 15.000 դրամ, հասցե՝ Վարդանանց 69։
Գրանցվելու համար կարող եք գրել «Վանակն»-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, զանգահարել 093727690 հեռախոսահամարին։

Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով

Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով

Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով

Հունվարի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ երգչախմբի հավաքագրման առաջին բաց դասը։
Երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան
Դաշնակահար` Մարինա Վարդանյան
Պարապմունքների տևողությունը` 6 ամիս
Մեկ պարապմունքի արժեքը` 2000 դրամ
Տարիքային սահմանափակումներ չկան։

Սուրբ Սարգսի տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Սարգսի տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Սարգսի տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

Հունվարի 30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի շրջանակում մասնակիցները աղի բլիթ և փոխինձե գնդեր պատրաստեցին ու համտեսեցին «Էրկանք» ընկերության հետ։ Տեղի ունեցավ նաև թեմատիկ ժողովրդական երգերի ուսուցում և վիկտորինա։

«Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի անդրադարձը «Ձեռամբ հյուսած» ծրագրին

«Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի անդրադարձը «Ձեռամբ հյուսած» ծրագրին

«Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի անդրադարձը «Ձեռամբ հյուսած» ծրագրին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 10-րդ թողարկման մեջ տեղ է գտել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի անդրադարձը «Ձեռամբ հյուսած» ծրագրին։
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և Օձուն, Ախթալա բնակավայրերում տարբեր տարիքի շահառուների համար կազմակերպվել են գորգագործության, միակողմանի և երկկողմանի կարպետագործության, Մարաշի ասեղնագործության, թաղիքագործության դասընթացներ:
Ծրագրի իրականացումը նպաստել է ոչ միայն համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու կենսունակությանը, այլև կանանց ներուժի հզորացմանը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Արևածին կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը

Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը

Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ամփոփել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը:
Մրցույթին մասնակցել են երկու տարիքային խմբերի՝ 6-11 և 11-17 տարեկան երեխաներ և պատանիներ՝ ներկայացնելով խմբային աշխատանքներ։
Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի անցկացրած մրցույթին ներկայացվել է շուրջ 210 նախնական հայտ․ ամփոփիչ փուլին մասնակցել են մեծերի 50 և փոքրերի 23 խմբեր:
Հաղթող նախածերն են՝
6-11 տարեկանների խումբ՝ «Գալաքսի քրաֆթըրս» թիմի «ԳԱԹ-ից բացվող տիեզերք. արկածներ սարոյանական գույների գալակտիկայում»,
11-17 տարեկանների խումբ՝ «Լուսերուն» թիմի Գառնիի տաճարի մասին ինտելեկտուալ խաղով և հոլովակով:
Հաղթող աշխատանքներն ուղարկվել են Եվրոպայի խորհուրդ՝ մասնակցելու համաեվրոպական մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն փետրվարի վերջին: Մրցույթն իրականացվում է եվրոպական 13 երկրում՝ ԵԽ համակարգմամբ։ Այս փուլում հաղթած երկրների թիմերը կմեկնեն Ֆրանսիա:
Նախորդ երկու տարիներին Հայաստանի թիմերը հաղթել էին նաև մրցույթի եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները:

Մրցույթն ամենամյա է և շարունակական:
Ավագ տարիքային խմբի՝ եզրափակիչ անցած այլ մասնակիցների աշխատանքներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.europeanheritagedays.com/node/685831
https://www.europeanheritagedays.com/node/685829
https://www.europeanheritagedays.com/node/685828
https://www.europeanheritagedays.com/node/685827