5 (1)

«Ժողովրդական արվեստի մոնետիզացիան և զարգացումը»

5 (1)

Սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 16:00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի հանդիպում-քննարկում «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր ղեկավար, «Ինստիգեյթ» ինժեներական ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն Կորյուն Դավթյանի հետ:
Քննարկման շրջանակում Կորյուն Դավթյանը կխոսի ժողովրդական արվեստի մոնետիզացիայի և զարգացման մասին, կներկայացնի ժողովրդական արվեստի ժառանգության իրացվելիության խնդիրները, կանցկացնի քննարկում ոլորտի պահանջարկի, որակի վերահսկողության և այլ հարցերի շուրջ:
Մուտքն ազատ է: Հասցե՝ Աբովյան 64:

Թարմացում. միջոցառումը չեղարկվել է:

8 (2)

«Արհեստագործների հզորացման կենտրոն» ծրագիր

8 (2)

ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի հայ արհեստագործներին վաճառելու իրենց արտադրանքը արտասահմանում՝ Արհեստագործների հզորացման կենտրոն ծրագրի միջոցով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս նոր ծրագիրը մեկնարկել է մասնավոր հատվածի հետ գործակցությամբ՝ NOVICA կազմակերպության հետ:
Արհեստագործների հզորացման կենտրոնի նպատակն է՝ կազմակերպել հայ վարպետների ստեղծագործությունների վաճառքը արտասահմանում, խթանել տեղական համայնքների տնտեսական զարգացումը, աջակցել հայ ավանդական մշակույթի և արվեստի ճանաչմանն աշխարհում։ Չորս տարի տևողությամբ ծրագրի բյուջեն կազմում է 2,866,578 ԱՄՆ դոլար։
Բազմաթիվ հայ տաղանդավոր արհեստագործներ դժվարանում են վաճառել իրենց արտադրանքը։ Հիմնական խնդիրները հետևյալն են՝ շուկայի սահմանափակ հասանելիություն, միջազգային շուկայի տենդենցներին համապատասխան արտադրանք մշակելու ուղղորդման կարիք, նյութատեխնիկական խոշոր ծախսեր և արտահանման ենթակառուցվածքների բացակայություն:
Այս ծրագիրը միտված է լուծելու վերոնշյալ խնդիրները՝ առաջիկա չորս տարում։
Ծրագիրը կներգրավի մոտ 1,000 արհեստագործի՝ ներառված ավելի քան 200 խմբերում։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը դրական ազդեցություն կունենա հազարավոր վարպետների գործունեության վրա։ Մինչ ծրագրի ավարտը սպասվում է ստեղծել ավելի քան 1,35 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր եկամուտ, իսկ ծրագրի ավարտից հետո՝ տարեկան ավելի քան 500,000 ԱՄՆ դոլար։
Ծրագրի արդյունքում կմեծանա արհեստագործական արտադրանքի արտահանման շուկան։ Այն կստեղծի կայուն, կանխատեսելի շուկայական պահանջարկ, որը կախված չի լինի զբոսաշրջիկների հոսքից։ Արդյունքում կավելանան մշտական աշխատանքի հնարավորությունները, եկամուտները և կբարելավվի Հայաստանի գյուղական շրջաններում բնակվող արհեստագործների կենսամակարդակը։
Արհեստագործների թիվը մեծացնելու, նրանց կարողությունները զարգացնելու և արտադրանքի որակը բարելավելու համար՝ NOVICA-ն կկազմակերպի վարպետության դասընթացներ։
Ապրանքները կվաճառվեն NOVICA.com, UNICEF Market, the Smithsonian Folklife Festival Marketplace, the Kiva Store, և NOVICA-ի գործընկեր այլ առցանց հարթակներում։

4 (1)

«Կոնդի փառատոն»

4 (1)

«Թեք տեղը», «Գյոթե» երևանյան գրասենյակի հետ համատեղ, հրավիրում են Կոնդի փառատոնին, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 10,17,24-ին՝ Կոնդ թաղամասի տարբեր հատվածներում։
Կոնդը Երևանի ամենահին բնակեցված բլուրներից մեկն է եղել։ Նույնիսկ ենթադրվում է, որ բավականին վաղ ժամանակվանից ամրոցային բլուր է եղել։ Ամեն դեպքում, ներկայիս Կոնդը, ինչպիսին գիտենք, 17-18–րդ դարերից մեզ է հասել անփոփոխ կառուցվածքով։
Այս եռօրյա փառատոնի ընթացքում փորձելու են ներկայացնել ձեզ Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Ըստ օրերի փորձելու են ձեզ ներկայացնել դրվագներ անցյալից, ներկայից և խոսել նրա ապագայի մասին։
Ստորև՝ փառատոնի ծրագիրը.
Օր առաջին` 10.09, սկիզբը՝ 18:30, վայրը՝ Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Կոնդի փողոցում ձեզ կդիմավորեն «Նաիրիան» անսամբլը, այնուհետև կլինեն ազգագրական պարեր «Վան» խմբի կատարմամբ, որին կկարողանաք մասնակցել նաև դուք։ Իսկ եթե շարունակեք քայլել Կոնդի փողոցով և մտնել բակերը՝ կտեսնեք «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացումը, կունկնդրեք CNS LAB-ի կողմից հավաքագրված Կոնդի բանավոր պատմությունները, քիչ այն կողմ կտեսնեք Երևանի պատմության թանգարանի կողմից տրամադրված հին Կոնդից լուսանկարներ, դիտել մի շարք ֆիլմեր նկարված Կոնդում՝ ներկայացված Վիգեն Գալստյանի կողմից, ևս մեկ աշխատանոցի մասնակցել հացի ծեսի և կարպետագործության մասին «Կէան» խմբի կողմից, ինչպես նաև կհանդիպեք քամանչիստ պարոն Լևոնին և ակորդեոնիստ պարոն Վլադիկին։
Օր երկրորդ․ 17.09, Սկիզբը՝ 18:30, վայրը՝ Աբբաս-Ղուլու խանի մզկիթ
Կոնդի Լեո փողոցի կողմից անցումն անցնելուց հետո ձեզ կդիմավորեն Նարե Գրիգորյանի Կոնդի բնակիչներից հավաքագրած երազներից դրվագներ, սոցիոլոգ Շուշան Աբրահամյանի պատրաստած նյութերի հետ կծանոթանաք։ Տարբեր տեղերում կտեսնեք փակցված մակետներ, որտեղ նկարագրված է՝ ինչպես կուզեին տեսնել իրենց տները կոնդեցիները, սա կլինի Բուիյոն (Վրաստան) խմբի կողմից, կտեսնեք նաև այն նախագծերը, որ տարիներ շարունակ ներկայացվել են Կոնդի վերակառուցման համար «Ուրբանլաբի» կողմից, «Հետք» մեդիագործարանի կողմից կներկայացվեն կոնդեցիների այսօրվա խնդիրները, կմասնակցեք գրաֆիտի և ստենսիլ արտի աշխատանոցի «Gängeviertel» (Գերմանիա) արվեստագետների խմբի կողմից, հետո կարող եք լուսանկարվել Ֆիլոֆոտոգրաֆի ատելիեում, կդիտեք «Նադեր, կենդանի արվեստ» պարային կատարումը՝ տեղացի մասնակիցների կատարմամբ, կունկնդրեք «Նինո՛ս մյուզիք»-ի կիթառահարների խմբի, «Աշխատավոր մարդիկ» և «Տիեզերք բենդի» կատարումները։
Օր երրորդ․ 24.09, սկիզբը՝ 17:00, Շ․ Ռուսթավելու դպրոց
Այդ օրը կսկսվի «Ուրբանլաբի» կողմից պլենար քննարկմամբ՝ «Ինքնաբուխ ուրբան զրույց» անվանումով։ Այնուհետև ելույթ կունենա «Նարեկացի միության» ժող.գործիքների անսամբլը, որին կհաջորդի «Մեր երգերը և մենք» և «Խազեր» երգչախմբի կատարումը, այնուհետև դիջեյ Ջեյկըբ Երևանի վինիլները կունկընդրենք։ Զուգահեռ կարող եք մասնակցել Սյուզան Մոննոյի (Ֆրանսիա) աշխատանոցին՝ աղյուսների պատրաստման մասին, մանկապարտեզի բակում կարող եք դիտել «Քոքոլաբ»-ի պարային ելույթը, այնուհետև «Լուսափթթիկ» խմբի տիկնիկների ներկայացումը, իսկ ամենավերջում Մարիամի հետ տարբեր բակային խաղեր կարող եք խաղալ։ Նաև կարող եք ծանոթանալ «Գարեգին ստուդիայի» նկարիչների գործերին, ովքեր այսօր իրենց արվեստանոցն ունեն Կոնդում։
Երբ այցելեք, ուշադիր եղեք QR քոդերին, նրանց միջոցով դուք կկարողանաք ավելին իմանալ Կոնդի անցյալի, նրա ճարտարապետություն, պատմության մասին։
Եվ ամենակարևորը այդ օրերին կբացվեն Կոնդի բակերը և դուք կկարողանաք մտնել այնտեղ, որտեղ կոնդեցիները կպատրաստեն տարատեսակ սնունդ ու խմիչքներ Ձեզ համար։
Սույն ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել «Գյոթե կենտրոնի» և «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի» համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն է նաև Երևանի քաղաքապետարանը։

3

Փորձագիտական դասընթացները վերսկսվում են

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը» վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացը:
Դասընթացը ներառում է մի շարք ոլորտներին առնչվող մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության վերաբերյալ մասնագիտական դասախոսությունների շարք: Դրանք կանցկացվեն կենտրոնի հավատարմագրված փորձագետների և գիտաշխատողների կողմից.
Աշխունջ Պողոսյան, Մարիամ Ազատյան – Հայոց գորգագործական մշակույթը,
Համլետ Մաթևոսյան, Էսթեր Աբրահամյան, Արտաշես Աբրահամյան, Սոսե Հովսեփյան, Արմինե Պետրոսյան – Գեղանկարների և գրաֆիկական թերթերի փորձաքննությունը, հիմնական գործընթացները,
Ռոբերտ Եսայան – Դեկորատիվ կիրառական մշակութային արժեքների փորձաքննությունը,
Սամվել Երիցյան – Վինագործության պատմությունը Հայաստանում և լարային գործիքների ռեստավրացիա,
Արմինե Զոհրաբյան – Դրամների փորձաքննության մեթոդաբանությունը,
Հասմիկ Մարգարյան – Հայաստանի պատմության թանգարանի անտիկ դարաշրջանի քանդակագործության նմուշների փորձաքննությունը,
Գարեգին Ղազարյան – Լուսանկարչության դերը փորձաքննության ընթացքում,
Արսեն Առաքելյան – Ֆոտո, ֆոնո, աուդիո նյութերի փորձաքննությունը:
Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական բուհերի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և հետաքրքրված անհատների համար:
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր:
Դասընթացի արժեքը՝ 24 000 դրամ (հնարավոր է մասնակի վճարում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ 8000 դրամ):
Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով՝ shorturl.at/hNY05:
Վայրը՝ Ժողովրդական արվեստների թանգարան (ք. Երևան, Աբովյան 64):
Դասընթացի համակարգող՝ ՄԱՓԿ փորձագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյան:

2 (1)

«Վարը Վարենկ» համահայկական նախագծի մեկնարկը

2 (1)

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Բուենոս Այրեսի այգում (Հալաբյան-Մարգարյան խաչմերուկ) տեղի կունենա ազգային միջոցառում․ կտրվի «Վարը Վարենկ» համահայկական նախագծի մեկնարկը ռեԱրմենիա հարթակում:
«Վարը Վարենկ»-ը նպատակ ունի ձևավորել ազգային մտածելակերպ ու կենցաղ վերադարձնել ազգային երգն ու պարը, ծեսերը, ավանդական խաղերն ու ուտեստները։
Նախագծի մանրամասներն այստեղ՝ https://bit.ly/3TUJlhE:

1

Հայաստանի պատմության թանգարանի գորգերի հավաքածուն համալրվեց

1

Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանի գորգերի հավաքածուն համալրվեց ևս մեկ արժեքավոր նմուշով։ Բրդյա գորգն աչքի է ընկնում թելերի բարձրորակ մանվածքով, ամուր հյուսվածքով, զարդապատկերների և գույների գեղեցիկ համադրությամբ։
19-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող Շամախու գորգը (Հայկական Շիրվան) պատկանել է Հին Բայազետից ներգաղթած երևանաբնակ Բանդուրենց Անահիտին` «Կեծակ Աղոյի» տոհմից:
Գորգը թանգարանին նվիրեց Բանդուրենց Անահիտի ծոռնուհի Կարինե Հովիկի Խորասանյանը։

FB_IMG_1662029398671

ՎԱՆԻԿԸ ֆիլմի ցուցադրություն

FB_IMG_1662029398671

«Հովհաննեսը գիտակցում էր, որ յուրաքանչյուր ազգի պրոֆեսիոնալ արվեստը հենվում էր ամենից առաջ ազգային ժողովրդական ստեղծագործության վրա, և չպետք է թողնել, որպեսզի այն մեռնի, այլ ընդհակառակը, նա պետք է ունենա իր զարգացումը, իր առաջընթացը։ Հովհաննեսը ազնիվ, շիտակ և բարի մարդ էր: Նրա բարությունը չափ ու սահման չուներ: Բայց Հովհաննեսը նաև շատ սկզբունքային մարդ էր: Շատ տակտով ու կրքոտությամբ նա կարող էր մերժել այն ամենն, ինչ գտնում էր, որ ճիշտ չէ, օգտակար չէ մեր ժողովրդին, նրա պատմությանը կամ  նրա ժողովրդական արվեստին». Գրիգոր Խանջյան:

Օգոստոսի 17-ին կլրանար Ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր-տնօրեն, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, հասարակական գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի 96-ամյակը:

Ի հիշատակ էթնիկ մշակույթի մեծ նվիրյալի՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 18:30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում կցուցադրվի Հովհաննես Շարամբեյանի մասին պատմող «ՎԱՆԻԿԸ» ֆիլմը:

Ֆիլմի պրոդյուսեր՝  Նարեկ Վան
Սցենարի հեղինակ՝  Լիլիկ Ստեփանյան
Ռեժիսոր՝  Գոհար Գասպարյան
Բեմադրող օպերատոր՝  Ռոբերտ Խարազյան
Մոնտաժող՝ Սամվել Մկրտչյան

Մուտքն ազատ է:
Հասցե` ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)։

photo_2022-09-01 15.15.28

ՀԱՑԱՊԱՏՈՒՄ

photo_2022-09-01 15.15.28

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորեաններս յուշիկ յուշիկ կ’արթըննան.
Իրենց խորքէն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին…

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին Ժողովրդական արվեստների թանգարանը, «Էրկանք» ընկերության հետ համատեղ, կիրականացնի «Հացապատում» միջոցառումը։

Դաշտից մինչև սեղան՝ մի ամբողջ պատմություն․ միջոցառման շրջանակում «Էրկանք» ընկերության հիմնադիր Տաթև Գրիգորյանը կներկայացնի հացի արարման պատմությունը, որը սկսում է հողից, ցորենի հատիկից, երգ ու աղոթքից։
Միջոցառման մասնակիցները կիրականացնեն ավանդական հացի թխման ծիսական արարողակարգ, կպատրաստեն խաչբուռ, կթխեն ավանդական բաղադրատոմսով գաթա, և այդ ամենը համեմված կլինի հացին նվիրված երգերով ու բանաստեղծություններով։

Հասցե` ք. Երևան, Աբովյան 64:

FB_IMG_1662026941917

ՄԵՐ ԵՐԳԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ. ՊԱՐԵՐԳԵՐ

FB_IMG_1662026941917

Հերթական «Մեր երգերը և մենք» միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին` ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում։
Տեղի կունենա հայկական ժողովրդական պարերգերի ուսուցում։
Մուտքն ազատ է:

Jogh varpet

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄ

Jogh varpet

Եթե ստեղծագործում եք դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում, օգտվել մի շարք արտոնություններից և դառնալ Ժողովրդական արվեստների թանգարանի բարեկամը, ապա շտապեք դիմել:

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը», շարունակելով իրականացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրեն վստահված առաքելությունը, հայտարարում է 2022թ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունելություն:

Կարող եք դիմել, եթե

  • Զբաղվում եք ձեռքի աշխատանքի վրա հիմնված ժողովրդական արվեստով (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, թաղիքագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)՝ մեքենայական աշխատանքի թույլատրելի չափաբաժնով,
  • Տիրապետում եք տվյալ արվեստի համար պահանջվող վարպետության տեխնիկա-տեխնոլոգիական հմտություններին և Ձեր գործունեության մեջ պահպանում եք ժողովրդական արվեստի պատմականորեն ձևավորված ավանդույթները (գեղարվեստական ու ոճական առանձնահատկություններ, կիրառվող նյութեր ու դրանց մշակման տեխնիկական և գեղարվեստական եղանակներ),
  • Ձեր ներկայացրած ստեղծագործությունների առնվազն կեսը ստեղծված է հայկական արհեստագործության ավանդույթներին համապատասխան (տեխնիկա, առանձնահատկություն, ազգային դիմագիծ, ավանդույթների պահպանման գեղարվեստական մոտեցում և այլն), իսկ մյուս կեսը կարող է լինել նորամուտ արհեստների կատարման եղանակով՝ ներառելով հայկական որոշակի տարրեր,
  • Մասնակցել եք առնվազն 2 ցուցահանդեսի,
  • ՀՀ քաղաքացի եք կամ Հայկական սփյուռքի ներկայացուցիչ,
  • Լրացել է Ձեր 18 տարին:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

  • Դիմում,
  • Լրացված հարցաթերթիկ,
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • Երկու գունավոր լուսանկար՝ 3×4 չափի,
  • Ինքնակենսագրական (ցանկության դեպքում նաև տեսաուղերձի միջոցով. տեսաուղերձը պարտադիր է Սփյուռքում բնակվող վարպետների համար),
  • Առնվազն 20 ստեղծագործության գունավոր լուսանկար՝ կից նկարագրություններով (ներկայացվող լուսանկարները պետք է լինեն առնվազն 1680×1320 չափի և JPG ձևաչափով, տպագրական տարբերակով ներկայացնելու դեպքում՝ առնվազն 13×18 սմ):

Դիմումի ձևը և հարցաթերթիկը կարող եք ներբեռնել ստորև:

Դիմումի ձև
Հարցաթերթիկ

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ.փոստին: Ուղարկելու հնարավորություն չունենալու դեպքում կարող եք փաստաթղթերը տպագիր տարբերակով ներկայացնել Ժողովրդական արվեստների թանգարան (ք. Երևան, Աբովյան 64)՝ երեքշաբթիից շաբաթ օրերին, ժամը 11:00-ից 17:00-ն: Հարցերի դեպքում նշված ժամերին կարող եք զանգահարել՝ 094-53-10-73, 077-45-76-97:

✔ Դիմելու վերջնաժամկետ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15:
✔ Առաջին փուլի ընտրության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 31-ին: