Հանդիպում արվեստի հետ. Սրբուհի Լիսիցյան 130

Հանդիպում արվեստի հետ. Սրբուհի Լիսիցյան 130

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում հունիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակին: Բանախոսությամբ հանդես կգա ազգագրական պարերի մասնագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«ՀԱՅՈՑ ՊԱՐԻ ԽԱԶԱԳԻՐԸ» խորագիրը կրող բանախոսության ընթացքում պարոն Գինոսյանը կանդրադառնա հայ ազգագրագետ, արվեստաբան, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիր, «հայկական պարի Կոմիտաս»` Սրբուհի Լիսիցյանին:
Միջոցառման մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռվի վայելելու «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարային կատարումներից, որոնք վերականգնվել և պահպանվել են Սրբուհի Լիսիցյանի գրառումների շնորհիվ:
Մուտքն ազատ է:
Տեղեկությունների համար զանգահարել (+37410) 54 19 32 հեռախոսահամարով:

Comments are closed.