«ԴիլիՏՈՆ» փառատոն

ԴիլիՏՈՆ փառատոն

Հունիսի 25-ին Դիլիջանում տեղի ունեցավ «ԴիլիՏՈՆ» փառատոնը։ «ԴիլիՏՈՆ»-ը, լինելով ուրույն սոցիալական հարթակ, նպատակ է հետապնդել հնարավորություն ընձեռել Դիլիջան խոշորացված համայնքի բնակիչներին՝ օգտվել իրենց համայնքի զբոսաշրջային պոտենցիալից և որոշակի եկամուտ ունենալ։
Այս անգամ «ԴիլիՏՈՆ»-ը համաֆինանսավորվում էր «Համայնքի մշակութային կյանքի բարելավմանը և զբաղվածությանն ուղղված նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում, ուստի այս տարի առավել ևս ուշադրության կենտրոնում էին Դիլիջան խոշորացված համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, Արցախի տեղահանված բնակիչները։
Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել ձեռագործ իրերի վարպետաց դասերի, ձեռք բերել տեղական արտադրության հուշանվերներ անմիջապես արտադրողից, մասնակցել տարբեր մրցույթների, երաժշտական համարների և ֆլեշմոբերի։

Comments are closed.