Գորգի կտրման արարողություն՝ Սարուխանի արվեստի դպրոցում

Գորգի կտրման արարողություն՝ Սարուխանի արվեստի դպրոցում

Գորգի կտրման արարողություն՝ Սարուխանի արվեստի դպրոցում

Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի արվեստի դպրոցում տեղի ունեցավ կերպարվեստի բաժնի գորգագործ սաների գորգերի կտրման հանդիսավոր արարողությունը: Այն ուղեկցվեց հայկական գորգի և գորգագործության մասին տեղեկությունների ներկայացմամբ, շնորհակալագրերի հանձնմամբ և պարարվեստի բաժնի սաների կատարումներով:
Գորգի կտրման արարողությանը դպրոցի տնօրինության, ուսուցիչների և ծնողների հետ մասնակցում էին նաև «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի «Տորքի որդեգրում» ծրագրի դասընթացավարներ Լիլիթ Պերոկլյանը և Դիաննա Հովհաննիսյանը:
Դպրոցի կերպարվեստի բաժնում գորգագործություն ուսուցանվում է վերջին վեց ամիսների ընթացքում, գորգագործություն դասավանդում է Նազիկ Կարապետյանը: Անցած տարի նա մասնակցել է «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի կողմից կազմակերպված «Տորքի որդեգրում» ծրագրին և գորգագործության հմտություններն այժմ փոխանցում է իր սաներին: Ծրագիրն իրականացվել է չորսամսյա անվճար դասընթացների շրջանակում՝ Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ: Դասընթացներին մասնակցել են Գավառ համայնքի արվեստների դպրոցների ուսուցիչներ և գորգագործությամբ հետաքրքրվածներ:

3-Ժողովրդական արվեստների թանգարանի հուշանվերային խանութի բացումը

Ժողովրդական արվեստների թանգարանի հուշանվերային խանութի բացումը

1-Ժողովրդական արվեստների թանգարանի հուշանվերային խանութի բացումը

Նոր ձևաչափ՝ թանգարանային ոլորտում. հուլիսի 3-ին տեղի ունեցավ Ժողովրդական արվեստների թանգարանի հուշանվերային խանութի և սպասասրահ-սրճարանի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ «ԿԱՏԱՊՈՒԼՏ Ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի թիմը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Սա բազմակողմ արդյունավետ համագործակցության մի օրինակ է, որն ուղղված է ոչ միայն թանգարանային կյանքի զարգացմանը, այլև բերելու է մշակութային, սոցիալական և տնտեսական դրական փոփոխություններ:
Թանգարանի հուշանվերային խանութում այցելուները կարող են ձեռք բերել ժողովրդական արվեստի ոլորտի բազմաթիվ ուշագրավ նմուշներ, այդ թվում՝ ժողովրդական վարպետների ձեռքի աշխատանքներ։
Նախագիծն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ «ԿԱՏԱՊՈՒԼՏ Ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամի (Հայաստան) և «Քրիեյթիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի հետ համատեղ: Թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև նախագծի հովանավոր ՖԼԵՔՍԻԹՐԻ կահույքի արտադրամասին:

«Ալեքսանդրապոլի խոհանոցային մշակույթը» ցուցահանդես

«Ալեքսանդրապոլի խոհանոցային մշակույթը» ցուցահանդես

«Ալեքսանդրապոլի խոհանոցային մշակույթը» ցուցահանդես

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում վերաբացվել է «Ալեքսանդրապոլի խոհանոցային մշակույթը» ժամանակավոր ցուցահանդեսը, որտեղ կարող եք ծանոթանալ 19-րդ դարի ալեքսանդրապոլցու խոհանոցային մշակույթին:

«Մամի՜կ, մամի՜կ, ի՞նչ կբանիս» միջոցառում

«Մամի՜կ, մամի՜կ, ի՞նչ կբանիս» միջոցառում

«Վարը Վարենկ» նախաձեռնությունը հուլիսի 6-ին բոլորին հրավիրում է Մեղրաձոր։ Այս հանդիպման առանցքում հայ կինն է՝ Մամիկը, ով ներկա կլինի ոչ թե որպես խորհրդանիշ, այլ՝ կենդանի մասնակից, արարող ուժ ու շարունակող շունչ։ Միջոցառմանը բնության գրկում կսովորեք ազգային պարեր, կերգեք, կբացահայտեք մոռացված արհեստները և խաղերը։ Մուտքն ազատ է։ Գործելու է Երևան–Մեղրաձոր–Երևան և Վանաձոր–Մեղրաձոր–Վանաձոր ուղևորափոխադրում: Տեղերը սահմանափակ են ամրագրե՛ք Ձեր տեղը. Երևան–Մեղրաձոր–Երևան https://forms.gle/esmpr7qy7g915y4G9
Վանաձոր–Մեղրաձոր–Վանաձոր https://forms.gle/xSNZ3XWJWsKh52ix7 ։

«Մեր երգերը և մենք»․ Շիրակի պարերգեր

«Մեր երգերը և մենք»․ Շիրակի պարերգեր

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ հայկական ազգային երգերի հերթական բաց դասը նվիրված է լինելու Շիրակ աշխարհում ծնունդ առած պարերգերին։ Հյուրն է լինելու ավանդական մշակույթի մեծ գիտակ, երաժշտության ուսուցչուհի Մարինե Մկրտչյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգեցիկ խումբը։
Հանդիպումը՝ հունիսի 29-ին, ժամը 19։30-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հարակից այգում (Իսահակյան 1)։ Մասնակցությունն, ինչպես միշտ, անվճար է։ Միջոցառմանը մասնակցության համար երգել իմանալը պարտադիր չէ ժողովրդական երգերը բոլորինն են դրանք կարող է երգել յուրաքանչյուրը՝ անկախ ձայնային տվյալներից։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր:
Պարային հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև 21:00-ն, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ):
Մուտքն ազատ է բոլորի համար:

Պարի կենսապայքարը․ գրառումից մինչև վերադարձ ժողովրդին

«Պարի կենսապայքարը․ գրառումից մինչև վերադարձ ժողովրդին»

Դարեր շարունակ ավանդական պարը մարդու կենսագործունեության անբաժան մաս է եղել, փոփոխվել և զարգացել է մարդուն և նրա կենսակերպին համընթաց, ուստի կրում է ազգի բնութագրիչները՝ մտածելակերպը, ապրելակերպը, արժեքներն ու առաքինությունները, բարքն ու քաղաքակրթության աստիճանը, մի խոսքով՝ ինքնությունը: Այս գաղտնագրված ինքնության պահպանումն ու փոխանցումը առանցքային դեր ունի սերունդների ձևավորման և ազգի ապագայի կերտման գործում:

«Կաքավագիր» ակումբն այս ուսումնական տարվա ընթացքում ուսումնասիրել է պարագետ, բանահավաք, ինչպես նաև ակումբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի մշակած «պարի կենսաշրջանը»՝ պարն առաջնային կրողից ժողովրդին վերադարձնող մոդել-ռազմավարությունը։ Այն բաղկացած է 4 փուլերից՝ պարի գրառում առաջնային կրողից, մշակում/վերականգնում, բեմականացում ու բեմական կատարում և վերաիմաստավորված պարի վերադարձ ժողովրդին։ Մոդելը հայ ավանդական պարերի պահպանումը և վերջնարդյունքում դրանց փոխանցումը՝ վերադարձը ժողովրդին, դարձնում է կառուցվածքավորված և համակարգված գործընթաց։

Հունիսի 26-ին՝ ժամը 18։00-ին, «ՎԱՆ» բիզնես կենտրոնում ակումբի անդամները կներկայացնեն մոդելի յուրաքանչյուր փուլը։

Միջոցառումը կազմակերպվում է հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի ծննդյան օրվան ընդառաջ։

Մուտքն ազատ է։

Ասեղնագործության վարպետ Էնկարնիտա Բերրիոն Ժողովրդական արվեստների թանգարանում

Ասեղնագործության վարպետ Էնկարնիտա Բերրիոն Ժողովրդական արվեստների թանգարանում

Իսպանացի դիզայներ, ասեղնագործության վարպետ Էնկարնիտա Բերրիոն Հայաստանում է։ Արհեստների միջազգային 4-րդ փառատոնին մասնակցությունից հետո նա հունիսի 23-ին և 24-ին հանդես կգա նաև Ժողովրդական արվեստների թանգարանում՝ ներկայացնելով Անդալուզիայի ասեղնագործ հարսանեկան քողեր և անցկացնելով վարպետության դաս։

Հասցե՝ Երևան, Աբովյան 64։

ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությունը Արհեստների միջազգային 4-րդ փառատոնին

ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությունը Արհեստների միջազգային 4-րդ փառատոնին

«Երիտասարդները ստեղծում են համը. խոհարարություն և արհեստներ» այս խորագրի ներքո է անցկացվում Արհեստների միջազգային 4-րդ փառատոնը, ինչը հուշում է, որ այս տարի փառատոնի ուշադրության կենտրոնում են երիտասարդները՝ որպես մշակութային ժառանգությունը պահպանողներ։ 

Մասնագիտական կրթության և ուսուցման հետևյալ հաստատությունները մասնակցում են փառատոնին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ, Ալավերդու պետական քոլեջ, Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ, Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան, Արարատի պետական քոլեջ։

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև խոհարարական մրցույթ։

«7 Քար» բակային խաղերի փառատոն

«7 Քար» բակային խաղերի փառատոն

«7 Քար» բակային խաղերի փառատոն 2025-ը տեղի կունենա հունիսի 21-ին՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում։ Ի՞նչ է սպասվում բակային խաղեր բոլորի համար, ԳյուղՄարկետ, որտեղ ներկայացված կլինեն տարբեր կազմակերպություններ՝ իրենց նախաձեռնություններով ու արտադրանքով, տատիկների հետ ժամանց «Խաբուխազ» ակումբում, նարդի ու շախմատ պապիկների հետ, ազգային պարեր ու երգեր`Մասունք ավանդական երգի-պարի խմբի, Նավակատիք կրթամշակութային կենտրոնի, Մենք ազգային պարի խմբի և Հրայրք ավանդական պարի խմբի մասնակցությամբ։

Միջոցառումն իրականացվում է «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ LEAD4Shirak ծրագրի և Արթիկի համայնքապետարանի աջակցությամբ։