Արվեստների և արհեստների փառատոն Դիլիջանում

Արվեստների և արհեստների փառատոն Դիլիջանում

Արվեստների և արհեստների փառատոն Դիլիջանում

2013 թ.-ից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ավանդաբար կազմակերպվում է «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը։
Օգոստոսի 31-ին տեղի ունեցած փառատոնի շրջանակում բոլոր մարզերը ներկայացրին դեկորատիվ-կիրառական արվեստի բացառիկ նմուշներ՝ գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։ Անցկացվեցին վարպետության դասեր, գարեջրի տոն, գինու համտես, լավաշի թխման արարողակարգ, ներկայացվեց աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների մշակույթը և խոհանոցը։ Իսկ տոնական երգն ու պարը և դիլիջանյան բնաշխարհը ներկաների օրը դարձրին անմոռանալի։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

«Գութան»

«Գութան»

«Գութան»

Այս տարի «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը տեղի ունեցավ օգոստոսի 30-ին և նվիրված էր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Օգոստոս ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հրավիրել էր բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր՝ Ազատության հրապարակում։
Պարային հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 29-ին և նվիրված էր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին:

Գորգի կտրման արարողություն և նվիրատվություն

Գորգի կտրման արարողություն և նվիրատվություն

Գորգի կտրման արարողություն և նվիրատվություն

Օգոստոսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանի «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրության սրահում տեղի ունեցավ թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ վերոնշյալ ցուցասրահում գործված գորգի կտրման և նվիրատվության հանդիսավոր արարողությունը։ Գորգը գործվել է 17-րդ դարով թվագրվող, Արցախի մետաքսե ծածկոցի նմանությամբ։
Գորգի կտրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Լիլիա Ավանեսյանի բանախոսությունը։

Ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը

Ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը

Ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը

Օգոստոսի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գյումրեցի խեցեգործ, ՀՀ ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Գոհար Պետրոսյանը ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարի բաժինը։ Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղվել է մանկավարժությամբ, 2014-2016թթ․ Իտալիայի հյուպատոսարանին կից խեցեգործական արվեստանոցում աշխատել է որպես վարպետ։ Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ Հայաստանում և արտասահմանում, որոնցից առավել նշանակալի են 2002թ․ Տորոնտոյի անհատական ցուցահանդեսը, 2006թ․ Ավստրիայում կայացած Մոցարտի 250-ամյակին նվիրված ցուցահանդեսը, 2013թ․ Մյունխենի UAMO փառատոնը, 2021թ․ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ցուցահանդես-վաճառքը, 2024թ․ Շպիտելբերգի «Սուրբ Ծննդյան» տոնավաճառը։

Խաղողօրհնեքը «Երազ» այգում

Խաղողօրհնեքը «Երազ» այգում

Խաղողօրհնեքը «Երազ» այգում

Քաղենք խաղողը, լցնենք կողովը…
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ…
Օգոստոսի 17-ին «Երազ» այգում տոնեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Տոնական ծրագիրը հագեցած էր․ խաղողի օրհնության կարգ, հին հայկական ծիսական հարսանիք, ազգային երգեր ու պարեր, վարպետաց դասեր, թատերականացված ներկայացում՝ տարազներով, երգ-պարով, հարս ու փեսայով, «ՏԱՐԱԶՖեստ», համերգային ծրագիր՝ Ethno Colors-ի մասնակցությամբ։
Տոնակատարության առանցքային իրադարձությունը հայկական ծիսական հարսանիքի ներկայացումն էր՝ «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի և «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։ Տեղի ունեցավ նաև ՏԱՐԱԶՖեստ-ը, որի շրջանակում ցուցադրվեցին ազգային տարազներ՝ հայ դիզայներների հեղինակությամբ։ Անցկացվեցին տիկնիկագործության, կարպետագործության, գորգագործության, խաչբուռի հյուսման վարպետաց դասեր։ Տոնական օրը եզրափակվեց ավանդական գեղեցիկ շուրջպարով։

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը:
Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների 15 բնակավայրի 40 երիտասարդներ: Արդյունքում խոշորացված համայնքների 10 բնակավայրից (Սևան, Լճաշեն, Լիճք, Վարդենիկ, Ճամբարակ, Ծովակ, Կուտական, Գավառ, Գանձակ, Սարուխան) ընտրվել է 16 մասնակից, որոնք ներգրավվել են բազմաբնույթ մշակութային միջոցառումներում:
Ծրագիրը հագեցած էր տեսական և գործնական կրթական նյութերով, այդ թվում` տեսական ինտերակտիվ դասընթաց ոչ նյութական մշակութաին ժառանգության պահպանության, գույքագրման և հանրայնացման մասին թեմաներով՝ դրանք համադրելով Սևանա լճի կարևորության, հիմնախնդիրների, լճին առնչվող մշակութային ժառանգության և կլիմայի փոփոխության պարագայում դրանց պահպանության և փոխակերպումների հարցերի հետ: Ծրագրի գործնական հատվածում տեղի են ունեցել նյութի հավաքագրման հանդիպումներ տեղաբնակ բանասացների հետ, նյութի գրանցման մեթոդաբանության ուսուցում, դասընթացավարների ու փորձագետի հետ համատեղ դաշտային հետազոտական աշխատանքների իրականացում, ինչպես նաև այցելություն Սևան ազգային պարկի թանգարան՝ ծանոթանալու լճի հարակից բնական և մշակութային ժառանգությանը:
Ծրագրի շրջանակում Սևան համայնքում տեղի է ունեցել «ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական կրթական մշակութային եռօրյա ճամբարը, որի ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ստացած գիտելիքները: Նրանք համայնքներում բանասացներից գրանցել են ոչ նյութական մշակութային ժառանգության 41 տարր, որոնցից հինգը կներկայացվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկերում գրանցման:
Ծրագրի ավարտին նկարահանված 5 ֆիլմերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/playlist?list=PLE3ZSs89BBHT1st-TqFo7paA3hdwS91qV

«Գործվածքի մշակույթը Շիրակում 19-20-րդ դդ.»

«Գործվածքի մշակույթը Շիրակում 19-20-րդ դդ.»

«Գործվածքի մշակույթը Շիրակում 19-20-րդ դդ.»

Օգոստոսի 15-ին Ժողովրդական արվեստների թանգարանի Ավանդական արհեստների գիտական ուսումնասիրման բաժնի վարիչ Կարինե Բազեյանը հանդես է եկել «Ասեղնագործությունը հայոց առաջնային արտադրության մշակույթում 18-ից 20-րդ դարի սկզբին» թեմայով զեկուցմամբ` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում անցկացված «Ազգագրական և բանագիտական ընթերցումներ» 5-րդ հանրապետական գիտաժողովի շրջանակում: Նույն օրը կայացել է նաև Կ․ Բազեյանի «Գործվածքի մշակույթը Շիրակում 19-20-րդ դդ.» մենագրության շնորհանդեսը։

Լեհ ուսանողների այցը Ժողովրդական արվեստների թանգարան

Լեհ ուսանողների այցը Ժողովրդական արվեստների թանգարան

Լեհ ուսանողների այցը Ժողովրդական արվեստների թանգարան

Ժողովրդական արվեստների թանգարանը սիրով հյուրընկալեց մի խումբ ուսանողների Լեհաստանից, որոնց ոգեշնչել էին դեռևս 2023 թվականի նոյեմբերին թանգարանի կողմից Վարշավայում իրականացված գորգագործության և կարպետագործության դասընթացները։ Նրանք հնարավորություն ունեցան տեղում բացահայտելու հայկական ժողովրդական արվեստի ողջ հարստությունը, շրջեցին թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներում, հայ վարպետների ձեռքի աշխատանքները ներկայացնող նորաբաց խանութում։ Թանգարանը շնորհակալություն է հայտնում Նունե Գևորգյանին՝ այցը նախաձեռնելու համար։

Հիշեցնենք, որ կրթամշակութային ծրագիրն իրականացվել էր Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում և մի շարք կրթամշակութային կազմակերպություններում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո։

«Հայկական արվեստ և արհեստ» ստեղծարար գոտի

«Հայկական արվեստ և արհեստ» ստեղծարար գոտի

«Հայկական արվեստ և արհեստ» ստեղծարար գոտի

Օգոստոսի 6-ին՝ Ազգային երիտասարդական համաժողովի շրջանակներում, մեկնարկել են «Հայկական արվեստ և արհեստ» խորագրով ստեղծարար գոտու աշխատանքները։
Այստեղ միավորվել են հայկական ավանդական և ժամանակակից արհեստների վարպետները՝ ներկայացնելու հայկական մշակութային ժառանգության հարստությունը։
Ստեղծարար գոտում ներկայացված են կավագործության, գորգագործության, ասեղնագործության և այլ ավանդական ու նորարարական ձեռագործ աշխատանքներ։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Տերյան մշակութային կենտրոնի և Մեգերյան Կարպետի հետ համագործակցությամբ։