Բանախոսություն Ժողովրդական արվեստների թանգարանում՝ նվիրված անվանի ազգագրագետ Սերիկ Դավթյանին

Փետրվարի 18-ին, ժամը 19։00-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ նվիրված անվանի արվեստագետ, ազգագրագետ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի (1893-1978) հիշատակին. բանախոս՝ պատմաբան, Սերիկ Դավթյանի կենսագիր Մերի Քեշիշյան:

Սերիկ Դավթյանն ապրել է դժվար, բայց հետաքրքիր կյանք, որը չգրված վեպի էր նման, անհատնում ժանյակի։ Երախտաշատ գիտնականը, ինքն էլ լինելով ստեղծագործող վարպետ, տարիներ շարունակ մեծ ջանասիրությամբ, մասունք առ մասունք հավաքել ու կորստից փրկել է հայ կիրառական արվեստի նմուշներ (գորգեր, կարպետներ, ասեղնագործություններ, ձեռագործ տարբեր աշխատանքներ):

Մեծ է եղել Սերիկ Դավթյանի անվանի մտերիմների շրջանակը. նրանցից շատերի հետ ամուր բարեկամությունը պահել է ողջ կյանքի ընթացքում: Հետաքրքրական է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և ակադեմիկոս Նորայր Սիսակյանի հետ ունեցած բարեկամությունը, որոնց ճանաչել է պատանեկան տարիքից: Նրանցից յուրաքանչյուրի հետ կապված է նաև մեկ ձեռագործի հետաքրքիր պատմություն, որոնց մասին ևս կխոսվի դասախոսության ընթացքում:

Դասախոսության մուտքն անվճար է:

ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)

Comments are closed.