Calvert Journal. Սևանի գրողների հանգստայն տունը՝ մոդեռնիստական ճարատարապետության գլուխգործոց

PanARMENIAN.Net – Calvert մշակութային, ճանապարհորդական ամսագրում Օուեն Հեդրլին բացահայտել է Սևանի գրողների միության հանգստյան տունը՝ անվանելով այն հայկական մոդեռնիստական ճարտարապետության գլուխգործոց:

 «20-րդ դարի խրյուշչովյան ճարտարտարապետության լավագույն նմուշներից մեկի ապագան այսօր անորոշ է»,-գրում է հեղինակը: Նա պատմում է, որ 1933-ին ռուս գրող Օսիպ Մանդելշտամն այստեղ ամիսներ է անցկացրել՝ վայելելով 2000 մետր բարձրության վրա գտնվող լճի և Սևանավանքի գեղեցկությունը: Երեք տասնամյակ անց այստեղ է եղել նաև մեկ այլ խորհրդային գրող՝ Վասիլի Գրոսմանը, որին նույնպես անտարբեր չեն թողել Սևանի «մուգ կապույտ և անսահման ջրերը»:
 

«Թերակղզու բլրի վրա 9-րդ դարի վանքն է, որի պատերը կառուցված են սև և կարմիր քարերից, ինչով և կառուցված են մոտակա մյուս եկեղեցիները: Սակայն 1932-ին՝ հանգստյան տան նախագծման աշխատանքների մեկնարկի ժամանակ, ճարտարապետներ Միքայել Մազմանյանն ու Գևորգ Քոչարյանն ամենևին չեն ազդվել միջնադարյան վանքի ճարտարապետությունից»,-գրում է հեղինակը:

 Ըստ Հաթերլիի՝ վերջին տարիներին հանգստյան տունը շատ է լուսանկարվում որպես մոդեռնիստական ճարտարապետության նմուշ, սակայն այն ունի նաև տխուր խորհուրդ, քանի որ ստալինյան բռնաճնշումների զոհերի նախագիծն է:

Comments are closed.