hayastani-gandzery

«Հայաստանի գանձերը». ֆիլմի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ֆրանսիաբնակ ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի՝ «Հայաստանի գանձերը» ֆիլմի ցուցադրությունը: 

«Հայաստանի գանձերը» փաստավավերագրական ֆիլմի (72 րոպե) գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է` վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը: 

Հուշարձանների պատմությունը մանրամասնորեն ներկայացնում է հայտնի դերասան Արթուր Կարապետյանը։

azatanum

Ազգային ժողովրդական երգերի համերգ Ազատանում

«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնել և իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող «Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի շրջանակներում սույն թվականի Հուլիսի 22-ին ժամը 14:00-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի կունենա ազգային ժողովրդական երգերի համերգ’ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաների կատարմամբ, որի ընթացքում կհնչեն բացառապես այն երաժշտական կատարումները, որոնք բացահայտվել են ծրագրի շրջանակներում կատարված հավաքչական աշխատանքների միջոցով։ 

✅Մուտքն անվճար է
✅Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը,որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 22-ին ժամը 14։00-ին Ազատան համայնքի մշակույթի կենտրոնում։

garni-argeloc

«Գառնի» արգելոց-թանգարանում կկայանա երեկո՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկազմակերպվի մեծամասշտաբ երեկո՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող հոբելյանական համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 20:30:

 

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ միջոցառմանը ելույթ կունենան հայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

 

Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժորներ Վահան Մարտիրոսյանի և Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Կմասնակցեն նաև մի շարք մենակատարներ: Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի, Վ. Շարաֆյանի, Մ. Մավիսակալյանի ստեղծագործությունները:

msh-nax-logo

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. 2019 թ. ՀՀ ԿԳՄՍՆ-ը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացումը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործունեության, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը: ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

 

Մրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

 

◆ Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)
◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)
◆ Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ
◆ Թանգարանային և գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Գրական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի)
◆ Հոբելյանական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ:

ՀՀ Մշակույթի Նախարարություն

cucahandes

Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI

Հուլիսի 15-ի՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նռանի Աբգարյանի՝ «Տրամադրության գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Հեղինակը հոսող արվեստի միջոցով նոր մոտեցմամբ է ներկայացնում աբստրակտ նկարչությունը:

Նռանի Աբգարյանն ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը:

Մուտքն ազատ է: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105 www.naregatsi.org

vimagrutyun

Վիմագրություն

Դասընթացի տևողությունը 2 ամիս է (շաբաթական երկու հանդիպումով), որի ընթացքում նախատեսվում է տեսական ու գործնական գիտելիքների փոխանցում հետևյալ թեմաներով`

 

1. Հայատառ վիմագրությունը և նրա ուսումնասիրության նպատակը:
2. Վիմագրերի գիտական կարևորությունը պատմիչների և ճամփորդ-տեղագիրների աշխատություններում:
3. Հայկական գրի հնագրական առանձնահատկությունները վիմագրերում, վերծանության պայմանական նշանները և արձանագրությունների թվագրման եղանակները. Հայոց Մեծ ու Փրկչական թվականներ:
4. Համառոտագրությունը, փակագրությունը ծածկագրությունը և զարդագրությունը վիմագրերում:
5. Շինարարական արձանագրություններ, նվիրատվական արձանագրություններ և դրանց պատմագիտական արժեքը Հայոց պատմության ուսումնասիրման հարցում:
6. Իրավականոնական վիմագրեր կամ արտոնագրեր, կրոնաբարոյախոսական և խառն բովանդակության արձանագրություններ:
7. Խաչքար. Խաչքարային արձանագրությունները:
8. Տապանաքար. դրանց տեսակներն ու տապանագրերն:
9. Վիմագրերի լեզուն, լեզվաոճական առանձնահատկությունները, հայ վիմագիր բանաստեղծությունը:
10. Երևան քաղաքի վիմագրական ժառանգության ուսումնասիրությունը:
11. Հայ գաղթավայրերի վիմագրական ժառանգությունը:
12. Հայաստանի օտարալեզու՝ հունարեն, արաբերեն, վրացերեն արձանագրությունները:
13. Հնագիտական պեղումներով հայտնաբերված վիմագրերն ու դրանց գիտական, մշակութային նշանակությունը:
14. Եկեղեցական սպասքի, հանդերձանքի, ձեռագրերի կրկնակազմերի մակագրությունները և միջնադարյան գրաֆիտին որպես վիմագրության ենթատեսակներ:
15. Վիմագրագիտության ներկան` նշանակությունը, կարևորությունը:
16. Գործնական. նախատեսվում է այցելություն որևէ պատմամշակութային հուշարձան՝ եկեղեցի, վանական համալիր` տեղում վիմագրերն ընթերցելու նպատակով:

 

Դասընթացավարն է ԳիՀի գիտահետազոտական և թրենինգային կենտրոնի խմբավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարանի) գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Հակոբյանը: 

Դասընթացի արժեքը` յուրաքանչյուր ամիս 35.000 դրամ: 

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում են վկայականներ: 

Լրացուցիչ տեղեկությունների կամ գրանցվելու համար կարող եք մեզ հետ կապվել՝ Հասցե` Իսահակյան 18, 4-րդ հարկ Էլ. փոստ` [email protected] Հեռախոսահամար` 043-65-69-29:

cucahandes-ararum

Ցուցահանդես․ «Արարում»

Հունիսի 19-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արմավիրի, Տավուշի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գործող ասեղնագործության, փայտարվեստի և կարպետագործության դասընթացների սաների աշխատանքները ներկայացնող՝ «Արարում» խորագրով ցուցահանդեսը։ 

Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ «ԱՐԱՐ․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրն իրականացնում է ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի ուսուցում՝ ՀՀ 6 մարզերի 27 համայնքների շուրջ 600 շահառուների շրջանում։ 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 23-ը։ 
Մուտքն ազատ է։ 
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
(010) 569380
[email protected]
ww.folkartcenter.am

tashiri-mshakutayin-kentron

Կայացել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությունը

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան  բացահայտել իրենց տաղանդները․ նախարար Պապիկյան

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում այսօր մասնակցել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որը վերակառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել  նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը,  «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները, վարչական շրջանների ղեկավարներ և հրավիրված այլ անձինք:

 

Շենքի վերակառուցման և գույքի ձեռքբերման նպատակով «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն  դրամ: Կենտրոնում կգործեն տարեցների հանգստի և ժամանցի սենյակ, շախմատի ակադեմիայի դասարան, շախմատի 1 խումբ, նկարչական 2 խումբ, պարի 3 խումբ, դուդուկի, վոկալի դասընթացներ, ձևավորման 1 խումբ, կառվինգի 1 խումբ,          կարուձևի ուսուցման 1 խումբ: Մոտ ապագայում իր դռները կբացի նաև գրադարանը: Կենտրոն հաճախում է ընդհանուր թվով 250 երեխա: Այստեղ  նախատեսվում է կազմակերպել համերգներ և ներկայացումներ, երաժշտական, թատերական, արվեստի փառատոներ և ցուցահանդեսներ: Դահլիճները և սրահները կտրամադրվեն տարաբնույթ միջոցառումների անցկացման համար:

 

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է բնակիչներին համայնքային կյանքում նշանակալի իրադարձության կապակցությամբ և ընդգծել, որ գրեթե ամեն տեսակի հետաքրքրություն բավարարող այս մշակութային տունը հեռավոր համայնքի երեխաների համար իրենց գիտելիքներն ու հնարավորությունները ինքնադրսևորելու հիանալի միջավայր է։ «Մշակութային կենտրոնի բովանդակային հագեցվածությունը թույլ կտա երեխաներին իրենց մեջ բացահայտել դեռևս չիրացված այն կարողություններն ու ունակությունները, որոնց մասին գուցե չգիտեին»,- ասել է նախարարը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել կենտրոնի բարեկարգման համար և նշել, որ երկրի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում առանցքային նշանակություն ունի համայնքներում մշակութային կյանքի զարգացումը, ինչի պակասը, ըստ նախարարի, ցավոք սրտի, այսօր զգացվում է։ «Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան  բացահայտել իրենց տաղանդները»,- ուրախությամբ փաստել է նախարարը։

 

Այցի ընթացքում նախարարը շրջել է Տաշիրի համայնքային զբոսայգում, ծանոթացել այգու բարեկարգման աշխատանքներին, որից հետո եղել է Տաշիրի կարի ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ հայկական հագուստ:

 

Նկատենք, որ Տաշիրի մշակույթի տունը շահագործվել է 1978 թվականին: Մշակույթի տանը գործել են նկարչական դպրոց, մանկական գրադարան, ժողովրդական թատրոն, ժողովրդական գործիքների և երգի «Ալաշկերտ» անսամբլ, ժողովրդական, մանկական և ժամանակակից պարերի համույթներ, «Բիգ-բենդ» էստրադային խումբը, փողային նվագախումբ, մանկական երգչախումբ, թատերական խմբակ, կարուձևի խմբակ:

 

#Հայկականմշակույթ #Տաշիրիմշակույթիկենտրոն

aseghnagorcutyn

Հայկական ասեղնագործության դասընթացներ

Ի թիվս այլ դասընթացների «Կենաց տուն» մշակութային հկ-ը նախաձեռնում է նաեւ հայկական ավանդական ասեղնագործության տեսակների դասընթացներ : Դասընթացները վարում են ասեղնագործության ճանաչված եւ բազմաշնորհ վարպետներ՝ Անահիտ Իսունցը եւ Մարալ Շեոհմելյանը, երկու առանձին խմբերով։Չորեքշաբթի օրերին, ժամը 11,00 – 13,00՝ կպարապի Անահիտ Իսունցը, իսկ հինգշաբթի օրերին, ժամը 18:30 – 20:30՝ Մարալ Շեոհմելյանը։ Ասեղնագործության տեսակի ընտրությունը կորոշի խումբը, իսկ ժամանակային տեւողությունը կլինի անհատական։

 

Դասընթացներում կարող եք ծանոթանալ Մարաշի հարթակարի եւ հյուսվածակարի, Ուրֆայի ( Ուռհայի) հարթակարի տեսակների, Այնթափի թելքաշի,, Վանի, Սվազի, Տիգրանակերտի, Պոլսո եւ այլ կարատեսակների: Նախաձեռնության նպատակը ավանդաբար մեզ հասած, բայց կորուստներ կրած ասեղնագործության վերոհիշյալ տեսակների վերականգնումն է, դրանց նկատմամբ հետաքրքրության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաեւ ասեղնագործության հիմնական կարատեսակներին տիրապետողների գիտելիքների ու հմտությունների խորացումը, Ձեռարվեստ եւ Տեխնոլոգիա առարկաներ դասավանդող ուսուցիչների մասնագիտական վարպետության բարձրացումը: Դասընթացին կարող են մասնակցել թե՛ սկսնակները, ե ւ թե՛ հիմնական կարատեսակները տիրապետողները: Դասընթացները անց են կացվում շաբաթը 1 անգամ, յուրաքանչյուրը 2 ժամ տեւողությամբ: Բոլոր նյութերն ու գործիքները տրամադրում ենք մենք: Մասնակցության վճարը` 1 դասի համար 3000 ֏, իսկ ամբողջ կուրսը հաճախելու դեպքում կլինի զեղչ` 10000֏ ամսական։ Մասնակցությունը խնդրվում է հաստատել հեռախոսազանգով հեռաձայնելով հետևյալ համարներին՝ 091 370214, 094 370214

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայագրեր:

 

Հասցե՝ Երեւան, Աբելյան փող 6 / 1, սենյակ C 406, Այ Թի պարկի շենքում, ՙՙ Հայբուսակ ՙՙ համալսարանի հարեւանությամբ:

 

#Ասեղնագործություն #Կենացտուն

tumanyan

Ժուկով Ժամանակով

“Հեքիաթի Տունը” հրավիրում է վայելելու մերօրյա հեքիաթասացներին “Ժուկով Ժամանակով…” առաջին փառատոնի ընթացքում: Փառատոնի նպատակն է պահպանել ժողովրդական հեքիաթասացության ավանդույթները, այն պարբերաբար կկազմակերպվի “Հեքիաթի տանը”, որին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերի և աշխարհի տարբեր երկրների հեքիաթասացները:
Այս անգամ մասնակիցները հաղորդակից կդառնան Լոռվա հեքիաթների աշխարհին, որը կներկայացնի ժողովրդական մշակույթի կրող Քնքուշ Մարգարյանն ու Փամբակի ֆոլկլորային խումբը:
Տոմսի գինն է՝ 3000 դրամ, այն կարող եք ձեռք բերել Հեքիաթի Տանը, նախորոք ամրագրումը կատարելով զանգի կամ հաղորդագրության միջոցով: Ամրագրման և տեղեկությունների համար զանգահարեք՝ 093 311301 հեռախոսահամարին: